Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի մի հրաման էլ կասեցվեց

Օգոստոս 03,2013 09:49

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրերս հայտարարել էր, թե վճարովի ավտոկայանատեղերի գանձումների գործընթացը պետք է հետաձգվի մեկ ամսով, քանզի հանրային իրազեկումը պատշաճ կամ ցանկալի ծավալներով չի իրականացվել:

Այս առթիվ «Հայոց աշխարհը» գրում է. «Բայց արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ էր վրա հասել, եւ օգոստոսի 1-ին ու երեկ բազմաթիվ վարորդներ ծանուցվել էին «ստայանկի նալոգը» մուծելու, իսկ չմուծելու պարագայում վարչական տուգանքի ենթարկվելու տխուր հեռանկարի մասին:
Ստացվում էր, որ «ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայություններ» մատուցող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության համար քաղաքապետի հայտարարություն-հանձնարարականը… հե՜չ: Հե՞չ:
Եվ ահա, երեկ կեսօրն անց լուր տարածվեց, որ ստեղծված իրավիճակին տեղեկանալով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շտապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այդ հարցով: Ավելի ուշ քաղաքապետարանը այսպիսի պաշտոնական հաղորդագրություն տարածեց.
«Հաշվի առնելով, որ հուլիս եւ օգոստոս ամիսները ամառային հանգստի ակտիվ շրջան են, եւ, ըստ էության, հազարավոր երեւանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:
Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որեւէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել, եւ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031