Կապանցի երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարից դժգոհ են վերադարձել հրապարակմամբ անդրադարձել էինք ճամբարից վերադարձած երեխաների ու որպես ջոկատավար մեկնած գորիսեցի ուսանողների դժգոհություններին:
Բարձրացված խնդրի վերաբերյալ զրուցել եւ պարզաբանում ենք ստացել նաեւ «Լուսաբաց» ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանից եւ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանից: Ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը փոխանցեց, որ դժգոհությունները չեն համապատասխանում իրականությանը, ճամբարում բոլոր անհրաժեշտ պայմանները կան՝ երեխաների հանգիստը կազմակերպելու եւ հագեցած առօրյա ապահովելու համար: Հերյուրանքներ որակեց այն դժգոհությունները, որ երեխաները սոված էին մնում կամ տանից վերցրած ուտելիքները հավաքել էին տեղում, երեխաներին հնարավորություն չէր տրվում ծնողների հետ հեռախոսով շփվելու, կոպիտ էին կամ ծեծում էին ճամբարական երեխաներին եւ այլն:
«Օրեկան 4 անգամ սնունդ է տրվում երեխաներին՝ տաք ճաշ եւ այլ ուտեստներ, բացի այդ մեր ճամբարի ճաշարանում հաց ու պանիրը գիշեր-ցերեկ դրված է, երեխան երբ ուզենա կարող է օգտվել: Իսկ ինչ վերաբերում է այն դժգոհությանը, որ իբրեւ երեխաների ձեռից իրենց հետ տնից բերած ուտելիքները հավաքել են, ապա ասեմ, որ առաջին օրը, երբ գալիս են երեխաները, ջոկատավարներին հրահանգված է բոլոր ուտելիքները հավաքել մի տեղ եւ հավասարապես բաժանել բոլորին, քանի որ հնարավոր է լինեն երեխաներ, որ իրենց հետ վերցրած ուտելիք չունենան: Կան երեխաներ, որ պահում են ուտելիքները, փչանալուց հետո են ուտում եւ առողջական խնդիրների առաջ կանգնում, որպեսզի խուսափենք նման դեպքերից՝ հավաքում ենք մի տեղ ու բաժանում բոլոր երեխաներին, դա ի՞նչ խնդիր է, կամ ո՞ր թիվն է 2 օր սոված մնա երեխան»,- ասաց ճամբարի տնօրենը եւ ավելացրեց, որ շատ ծնողների կողմից են շնորհակալական գրավոր կարծիքներ ստանում՝ ճամբարի աշխատանքի ու երեխաներին ցուցաբերած լավ վերաբերմունքի համար:
Տնօրենը նաեւ անդրադարձավ կապանցի Նարեկի ծնողի դիմումին, նշեց, որ ոչ մեկը նրան չի ստիպել դիմում գրել, որ երեխային երկրից տանելու համար է ժամանակից շուտ վերցնում կամ չեն ստիպել դիմումի մեջ շնորհակալություն հայտնել ողջ անձնակազմից՝ լավ վերաբերմունքի համար: Նշենք, որ ծնողի պատմելով, նա նման բովանդակությամբ դիմում էր գրել աշխատակցի պահանջով, իսկ ինքը ստիպված դա արել է երեխային ճամբարից դուրս տանելու համար: Նրան նույնիսկ չեն թույլատրել ներս մտնել պայմաններին ծանոթանալու համար, հեռախոսով երեխայի հետ շփվելու հնարավորություն էլ չի ունեցել ողջ ընթացքում:
Կարդացեք նաև
Տնօրենը հերքեց նաեւ այդ տեղեկությունը, հավաստիացնելով, որ տասնյակ ծնողներ են ներս մտնում ճամբար, ճաշարանում ճաշում երեխաների հետ եւ ծանոթանում սննդակարգին: «Տարբեր ընտանիքներից 350 երեխա կա այստեղ, որ հեռախոսներ են բերում, մեկը մեկից գողանում է, գումար է փոխանցում եւ այլն, դրա համար նրանց չի թույլատրվում հեռախոս բերել ճամբար, ջոկատավարների համարներն են փոխանցվում ծնողներին, նրանց համարներին զանգում ու զրուցում երեխաների հետ, սյունեցի ծնողներ կան, որ զանգել են ու խոսել: Ոչ մեկը չի արգելել ծնողների հետ չխոսել, դրանք հերյուրանքներ են: Նշվել էր, որ երեխաներից մեկը ցանկանում է իրեն ցած նետել պատուհանից, դա եւս իրականություն չէ, նման բան չէր կարող լինել, ջոկատավարներն ամբողջ օրը կողքներին կանգնած են, ձեռքերը բռնած:
Հնարավոր է առաջին օրը ծնողի կարոտից, մենակությունից լաց լինի, բայց ընկերներ ձեռքբերելուց հետո, պայմաններին հարմարվելուց հետո այդ ամենը վերանում է: Մենք հոգեբաններ, մանկավարժեր ունենք, ովքեր աշխատում են երեխաների հետ», – ավելացրեց պարոն Ավետիսյանը եւ անդրադարձավ գորիսեցի ուսանողների դժգոհություններին:
Նրա պատմելով, հետ վերադարձած գորիսեցի ջոկատավարներն այլ պայմաններ էին ուզում՝ առանձին սենյակներ, հաճախակի լողանալու հնարավորություն, ինտերնետ կապ եւ այլն, պայմաններին ծանոթանալուց հետո նույն օրը հետ են վերադարձել, միայն երկուսն են մեկ գիշեր մնացել եւ հաջորդ առավոտյան լքել ճամբարը: «Այդ երկուսն ընդամենը 2 ժամ են շփվել երեխաների հետ, գիշերը քնել են ու հաջորդ առավոտյան գնացել: Ճամբարի կոլեկտիվի հետ չեն ծանոթացել, ռեժիմ չեն տեսել, իրենց ասած օտար տղաները ջոկատավարներ են եղել ու մեզ մոտ հիմա էլ աշխատում են: Ես գորիսեցի ուսանողներին ասել եմ ձեր պահանջները չեմ կարող բավարարել, երբ ասեցին մենք պետք է օրական 3 անգամ լողանանք, երեխաների հետ մի սենյակում չենք քնելու, մեզ առանձին սենյակ տվեք, ինտերնետ կապ ենք ուզում: Ասեցի, էստեղ հանգստանալու չեք եկել, այլ՝ երեխաների հանգիստը կազմակերպելու»,- նշեց Ա. Ավետիսյանը:
Ճամբարում, ըստ ռեժիմի, լողանալ թույլատրվում է 7 օրը մեկ: Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ վեջերս Նարեկ Անտոնյանի եւ Գառնիկ Հարությունյանի ծնողներից են բաժնում դժգոհություն ստացել, որ «Լուսաբաց» ճամբարում իրենց երեխաների նկատմամբ լավ չեն վերաբերվում, դժգոհությունը հատկապես ջոկատավարից էր, ով կոպիտ էր վերաբերել երեխաների հետ: «Մենք չէինք կարող լսել ու չարձագանքել, սկսեցինք ուսումնասիրել. կապվեցինք տնօրենի հետ, փաստերը ներկայացրեցինք, նա արձագանքեց, որ նման բաներ չկան: Ուղղակի այդ ջոկատավարը խիստ է, կարգապահ է, Նարեկն ու Գառնիկը չէին սիրում շարք կանգնել, իսկ ջոկատավարը, ով ֆիզկուլտ ինստիտուտի ուսանող է, նրանց ուզում էր շարք կանգնեցնել, գուցե մի քիչ խիստ է եղել: Դա էր պատճառը դժգոհության եւ այն, որ նրանց տարածք չենք թողել մտնել, երբ գնացել են երեխաներին բերելու: Տնօրենն ասաց մենք այդպիսի դրվածք ունենք: Ես էլ եմ ճամբարի տնօրեն եղել ժամանակին, տարածք ներս չեմ թողել, եթե բոլորին ճամբար թողնես՝ դա հակասանիտարական իրավիճակ կստեղծի», – ասաց պարոն Գրիգորյանը եւ հավելեց, որ այս տարիների ընթացքում դեռեւս նման բողոքներ չէին ստացվել սյունեցի ճամբարականներից, սա առաջին դեպքն էր: Իրենց բաժնի մասնագետն երեխաներին ուղեկցում է, մեկ գիշեր մնում ճամբարում, ծանոթանում պայմաններին եւ հաջորդ օրը վերադառնում: Նա այս դժգոհությունը պայմանավորում է նաեւ երեխաների դժվար ինտեգրմանն այդ պայմաններին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Պարոն տնօրեն, մի փորձիր արդարանալ: Դու չես կարող ոչ մեկին լռեցնել, որովհետև մարդիկ իրենց աչքով են տեսել և մաշկի վրա զգացել ձեր ճամբար կոչված <> սարսափելի , ես կասեի գաղութային պայմանները: Երեխաներին հոգեբանական ճնշման և բռնության ենթարկելու համար դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք: Ոչ ոք ոչինչ չի հորինում, ամեն ինչ ճիշտ է, ինչ որ պատմում են: Ես էլ բարեկամի երեխան ունեմ, ձեր ճամբարից վերադարձել է այլափոխված, վախի ու ճնշվածության զգացումը դեմքին, կոմպլեքսների մեջ: Ես ծնող լինեմ, կգան քեզ էլ, քո թիմին էլ ինքնադատաստանի կենթարկեմ: Իսկ նման մասնագետներին, ովքեր ուղեկցում են ճամբարականներին ու հետ գալիս, պետք է գրողի ծոցը ուղարկել:
վստահ եմ որ շբոդ մը կայ հարցին մէջ :
Լուսաբաց ճամպարի մէջ ապրած եմ տասնը հինգ օր հարիւր քսան երեխաներով , պրն. աշոտ աւետիսեանի տնօրէնութեամբ , հոյակապ խնամակալութիւն հոն գտնւող օրիորդներէն եւ տիկիններէն , օրական չորս անգամ ճաշ , խաղեր , մրցումներ , պրն. աշոտ եւ իր գործակիցները մեր հետ էին միշտ:
վսահ շբոդ մը կայ ! !
հայարփի ինքնդատաստանի են ենթարկում սուտ խոսելու համար,այս պարագայում սուտ խոսացողը դու ես և քեզ պետք է ուղղարկել գրողի ցոցը;Լուսաբաց ճամբարի տնօրեն պարոն Ա.Ավետիսյանը հանրապետության լավագույն ճամբարի տնօրեններից է,որը ճամբարի տնօրեն է առդեն 40 տարի,Լուսաբաց ճամբարը Հայաստանի լավագույն ճամբարներից է ,որտեղ հազարավոր երեխաներ են գալիս հանգստանում անցկացնում իրենց ամառային հանգիստը և շատ գոհ,շատ լավ բաներ սովորած վերադառնում են իրենց տուն հաջորդ տարի նորից վերադառնալու նպատակով:Ու եթե դու այդքան վախենում ես ինքնադատաստանից ուրեմն մի սուտ խոսիր և մի տարածիր անհիմն լուրեր որից տեղյակ չես : Մի բանել ասեմ անծանոթ մարդու մասին խոսելիս խոսում են ԴՈՒՔՈՎ :
Հայարփի ասեմ որ շատ ես սխալվում ու անիմաստ, առանց հիմքերի արտահայտություններ ես քեզ թույլ տալիս, մենակ անիմաս խոսում եք առանց փաստերի։Լուսաբաց ճամբարը լավագույն ճամբարն է հանրապետության մեջ,հիանալի աշխատակազմով,գերազանց տնօրենով և շատ ջերմ միջավայրով։Համոզելու բան չունենք բայց եթե շատ ես խառնված համեցի Լուսաբաց, լավագույն ճամբարը Հայաստանում։
Ւմ երեխան արդեն մի քանի տարի հանգստանու է լուսաբաց ճամբարում և իմ կարդացածը լիովին աբսուրդ է։ Ես միշտ շատ գոք եմ եխել թե ճամբարից թե Աշոտ Ավետիսյանից։
Ես որպես կողմնակի անձ կարդալով ու տեսնելով երիտասարդ աղջիկների մեկնաբանությունները,որոնք տգեղ և տհաճ ձևակերպումններով են ուղկկցվում ցանկանում եմ ասլ որ, երիտասարդ եք,մագրեք ձեր հոգիները, որովհետև յուրաքանչյուր մարդ իր ամբողջ կյանքը ապրում է պատիվ ստեղծելով։ Խելացի եղեք աղջիկներ,մարդը 40 տարի աշխատելով, պատիվ վաստակելով, մի քանի աղջնակներ մեկ ժամ և մեկ օր մնալուց հետո իրավունք չունեիք նման ձևով արտահայտվելու։Ուշքի եկեք, երիտասարդ եք,շատ երկար կյանք ունեք ապրելու,ստեղծագործելու համար,բայց կյանք մտնելով պատվազուկ,իսկապես Դուք ճիշտ եք գրել,բայծ դուք՝ ինքներդ,կարժանանաք դատաստանի։
<> պարոն Ավետիսյան, բարի եղեք, ավելի ճիշտ մի փոքր ամոթ ունեցեք և Ձեր <> համբավը փրկելու համար մի ստեք……ինչպես երևում է ձեր փոխարեն արդեն անում են դա…Պետք է նշել, որ մենք Լուսաբաց ճամբար ենք գնացել ճամբարականների հանգստի արդեն 5-րդ օրը` հուլիսի 5-ին, որովհետև, ինչպես և հետագայում պարզվեց, մենք այնտեղ էինք որպես փոխարինողներ Երևանի համալսարաններից ժամանած այն ուսանողների, ովքեր ևս լքել էին ճամբարը` պարզ գիտակցելով, որ լուսաբացյան հանգիստը ոչնչով չի տարբերվում բանտային կյանքից…..մենք միակը չէինք….թերևս միակը եղանք այն առումով, որ չլռեցինք և բարձրաձայնեցինք ձեր ճամբարի <> պայմանների և այնտեղ տիրող <> մթնոլորտի մասին….Առաջին իսկ պահից ձեր հյուրընկալությունն արդեն ամեն ինչ ասում էր ձեր տեսակի մասին….էթիկայի կանոններից չափազանց հեռու է ծխախոտը բերանում հյուրընկալել և զրուցել անծանոթ աղջիկների հետ…Մի ստեք` ասելով, որ գորիսեցի ջոկատավարները ձեզ ինչ-որ պայմաններ էին ներկայացրել…..մենք ճամբար էինք եկել` պարզ գիտակցումով, որ լյուքս պայմաններ չէին սպասում մեզ, բայց սանիտարական մինիմալ պայմանների բացակայություն և արցունքոտ աչքերով և վախվորած երեխաների հանդիպել ևս չէինք սպասում….Ձեր ճամբարում` ենթադրելով ձեր ներկայացրած պայմաններից, հույս անգամ չկար, որ այդ 20 օրվա մեջ գոնե մի անգամ հնարավոր լիներ լոգանք ընդունել, ուր մնաց օրական 3 անգամ լոգանք պահանջեինք….սննդի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ մի քանի ժամվա մեջ հնարավոր չէր պատկերացում կազմել սննդային ռեժիմի մասին……ինչ վերաբերում է հեռախոսներից օգտվելու հանգամանքին, նշեմ, որ հենց սկզբից մեզ արգելվեց հեռախոսից օգտվել, նույնիսկ փորձ կատարեցի հեռախոսս տրամադրել լացող երեխաներից մեկին, որպեսզի տուն զանգի, և հանկարծ հայտնվեց ճամբարի ջոկատավարներից մեկը` սպառնալով, որ մյուս անգամ նման <> համար խիստ կպատժվենք….միթե երեխային հեռախոս տրամադրելու համար, որ ընդամենը ծնողի հետ մի քանի բառ պետք է փոխանակեր, կարելի է պատժիչ միջոցներ կիրառել ջոկատավարի հանդեպ…….:Եթե դուք գտնում եք, որ կողմնակի անձանց մուտքով պիտի ձեր ճամբարում հակասանիտարական վիճակ ստեղծվի, ուրեմն ասեմ որ ամենևին պարտադիր պայման չէ դա, քանի որ այդտեղ առանց այդ էլ հիգենիկ ոչ մի պայման գոյություն չունի…………………………………….ախր որ մեկն ասեմ, կատարյալ համակենտրոնացման ճամբար…….
Այսօր հանդիպել եմ ճամբարի երեխաներից մեկի հետ…տղան չդժգոհեց սննդից…բայց հստակ նշեց,որ հիգենիկ պայմանները վատ էին,լողանում էին շաբաթը մեկ անգամ…ու հստակ նշեց,որ ճամբար էին գալիս հարբած երիտասարդներ,որոնք ջոկատավարներ չեին…նրանք երեխաներ են,որոնք գուցե և չնկատեն շատ երևույթներ… հասուն մարդիկ ենք մենք ու մեզ հաճելի կլիներ 20 օր շփվել երեխաների հետ,ջոկատավարների հետ,աշխատակազմի..գուցե նրանցից էլ բան սովորեինք…բայց…բայց ինչպես նշեց տնօրենը,էս որ թիվն է,որ նման պայմաններում պետք է ջոկատավարը աշխատի,,,ապշում եմ,ոնց կարող է այդ տարիքի մարդը էսքան սուտ խոսել…միթե նման մեթոդով էլ դաստիարակում են ճամբարի սաներին…շատ տրամաբանական է,որ ճամբարի պետին կամ ջոկատավար թոռանը մանուկ աղջիկները չէին հետաքրքրի…հասուն աղջիկները սրտներովն էին…այն մարդիկ ովքեր վստահ պնդում են,որ ճամբարում ամեն բան լավ է,դեռ շատ են լսելու էս ճամբարի մասին…ու հետո առանց կրակ ծուխ չի լինում…ու էնպես չի,որ բան ու գործ չունենք, ու ինչ որ ճամբարի մասին վատաբանում ենք…մենք կարող ենք մեր նպատակը ստացված համարել,,,,շատ ծնողներ արդեն շատ զգոն են…իհարկե ջոկատավարներ նույպես…
Ես նույնպես մի քանի տարի առաջ եղել եմ այս ճամբարում ու մինչև հիմա մարմնովս սարսուռ է անցնում այդ 20 օրերը հիշելիս,,,Սանիտարական պայմանների մասին դուք էլ բարձրաձայնեցիք,սնունդն էլ ստիպում էին,որ ուտենք նույնիսկ այն,ինչը չէինք սիրում ու զզվելով մի կերպ ուտում էինք,,,,լվացվում էինք մոտ 100 տարվա լվացարաններում,որոնք ընդամենը 3ն էին ու մի քանիսն էլ հաճախակի չէին աշխատում,,,տնօրենին այդ 20 օրում այդպես էլ չտեսա,,,ծնողներս չէին կարողանում լուր իմանալ իմ մասին,,ուզում էի տեղեկացնեիի,գային տանեին բայց հնարավորություն չունեի….երեխեքը ողջ օրը լացում էին,,,մի աղջիկ նույնիսկ փախավ,….միակ դրականը.որ կարող եմ նշեմ՝ ջոկատավարներն էին՝այն էլ մի քանիսը միայն,,,Մի խոսքով 6 տարիներ են անցել,բայց դեր իմ աչքերի առաջ են էտ պատկերները ու երևի չեն էլ կորչի
Այդ ձեր Աշոտ Հովհաննիսյանը լավ ծանոթներ ունի վերևներում, պատեպատ ի զարկվեք, նրա նմանները միշտ շահում են: Իսկ ծնողներին խորհուրդ կտայի նախապես լավ հետաքրքրվել, թե ինչ ճամբար եք ուղարկում ձեր երեխաներին և նմանատիպ Խավարի թագավորություններից ու խաչագող աշոտհովհաննիսյաններից հեռու մնալ:
1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: