Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները «Սադախլո»-ի սահմանային անցակետի մոտ տուգանել են Ռուսաստանի քաղաքացու, որը Հայաստանից իր հետ տանում էր չհայտարարագրված թանկարժեք քարեր: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը:
«Օգոստոսի 1-ին Հայաստանի կողմից «Սադախլո» սահմանային անցակետի մոտ է եկել ՌԴ քաղաքացի Ա.Ա.-ն, որի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված թանկարժեք քարեր, այդ թվում` երեք հատ վզնոց, ականջօղեր, երեք հատ մատանի, չորս հատ խաչ, մեկ կախազարդ, ընդհանուր քաշը կազմում էր 178,99 գրամ»:
Ըստ պետեկամուտների ծառայության, ՌԴ քաղաքացին տուգանվել է այնքան, որքան արժեին թանկարժեք քարերը` մոտ 4 700 դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ