«Ճիշտ որոշում եք կայացրել դիմելով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակյալ կրթություն ձեռք բերելու համար»,-այսօր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացած բակալավրիատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրի շուրջ, նշեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով այն ուսանողները, ովքեր դիմել են իրենց արտասովոր են` ոչ սովորական: Ռուսներին նրանք ներկայացնելու են հայկական մշակույթը, գիտությունն ու ոգին.
«Ռուսաց լեզուն կդառնա կարեւոր լեզու ձեզ համար, մեր համալսարանները գրկաբաց սպասում են ձեզ»:
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ մոտ 300 հայ ուսանողներ այս տարի կգնան Ռուսաստան սովորելու համար.
Կարդացեք նաև
«Այնտեղ կլինեն դժվարություններ ուսանողների համար` նոր կյանք, նոր ընկերներ, սակայն արդյունքում կստանան բարձր կարգավիճակ: Նրանք պարտավոր են բարձր պահել մեր երկրի անունը»:
Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական, Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի համոզմամբ Ռուսաստանի լավագույն համալսարանները հայ երիտասարդներին են սպասում: Նրանք կանեն ամեն ինչ, որ անթերի կրթություն ստանան երիտասարդները: Իսկ ուսանողներն իրենց հերթին կբացահայտեն ռուս եւ հայ երկրների բարեկամության գինը:
Ուսանող, ապագա ինժեներ Ներսես Սիմոնյանի պնդմամբ ով դադարում է սովորել, նա դադարում է ապրել: Կրթությունը կարեւոր է բոլորի համար:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ