Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ իշխանությանը. «Ձեզ կանալիզացիաներում կսատկացնեն, պադեզդներում կսատկացնեն»

Օգոստոս 02,2013 18:12

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիային, խոսելով արտագաղթի մասին, լուծում առաջարկեց. «Ես երեւի մեր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեջ ամենափափուկն եմ, ասում եմ՝ թողեք-հեռացեք՝ ի սեր այս երկրի, ի սեր ժողովրդի, ի սեր ձեր երեխեքի: Մի՛ թողեք, որ սոցիալական բունտ առաջանա, քաղաքացիական պատերազմ առաջանա, մի թողեք, որ այլ երկիրը գա տիրություն անի քո երկրին: Ի սեր ձեր ապագայի, թողեք էս երկիրը, գնացեք, իջեք էս երկրի վրայից: Հեծնել եք ու չեք իջնում: Վերջին հաշվով Աստծու պատիժը կա, ժողովրդի վրեժը կա, այն ժամանակ ձեզ կավլի-կտանի: Կանալիզացիաներում կսատկացնեն, պադեզդներում կսատկացնեն, ինչպես բոլոր բռնապետերին են սատկացնում: Մենք չենք ուզում դա: Ի սեր Աստծո, չենք ուզում ոչ մեկի արյունը, ուզում ենք խաղաղ երկիր: Թողեք հեռացեք, իջեք երկրի վրայից»:

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ էլի միջոցներ կան, որ այս ամենն իրականացվի. «Իմ խոսքերով, իմ հորդորով չի: Ժողովրդական  ըմբոստացումով է, ժողովրդական բողոքով է, որից իրենք կարող են զսպվել, խելքի չգալ՝ սուսիկ-փուսիկ դառնալ, նազանքով ենթարկվել ժողովրդի կամքին: Ուրիշ ձեւով չի լինելու: Իրենց հոգատարության, իրենց խելոքության վրա հույս չդնեք: Կլինի ճնշում՝ ինչ-որ բանի կհասնենք, կլինի բողոք՝ ինչ-որ բանի կհասնենք: Երեխեքն էլ ինչ-որ բանի հասան միայն ճնշման արդյունքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031