Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր պատճառը մեր սերն է, որ կփոխանցվի նաև մեր պուճուրին». Ռուզաննայի սիրո պատմությունը

Օգոստոս 02,2013 18:18

 

«Հենց հաշվում եմ, թե ինչքան ժամանակ ենք իրարից հեռու եղել, հավատս չի գալիս: Երկու տարվա ընկերության ընթացքում մեկ ու կես տարի կռված ենք եղել»,-պատմում է 22-ամյա Ռուզաննան: Վերջին բաժանումից հետո խոստոցաել էր երբեք չհաշտվել սիրելիի հետ, սակայն սերն ավելի ուժեղ գտնվեց: Այժմ ամուսնացած է, չի փոշմանել, որ խախտել է խոստումը: Ռուզաննան «Առավոտ երիտասարդականին» պատմեց իր սիրո պատմությունը. «Ամեն մարդու բախտն իր հետ է, ես դրանում համոզված եմ: Մեր ծանոթության օրը ես կարող էի չտեսնել նրան, նախորդ օրը հիվանդ պառկած էի, բարձր ջերմություն ունեի: Սովորաբար ես բավական երկար եմ ապաքինվում. սակայն հաջորդ առավոտ զգացի, որ լիովին լավ եմ …»: Կարենի հետ ծանոթացել է երեք տարի առաջ՝ Սևանում, իրենց ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան տոնին: Թեպետ Կարենն իր զգամունքների մասին հայտնում է մեկ ամիս անց, սակայն տվյալ օրը աղջիկն արդեն գիտեր այդ փոքրիկ գաղտնիքը. «Իմ շատ մոտ ընկերոջ մոտ նա աել էր՝ ոնց որ թե սիրահարվել է, հիշում եմ՝ այդ օրը իմ հետ մի քիչ կակազելով էր խոսում, նաև ամաչում էր ինձ մոտ լողալ (ժպտում է,-հեղ.)…»: Որոշ ժամանակ անց ընդհանուր ընկերների օգնությամբ կայանում է ապագա զույգի հանդիպումը . «Ծննդյանս օրը ընկերներս ասում են, թե գալու ենք քեզ պատիվ տանք, գիտեին, որ ծնունդս չեմ նշելու, դուրս եկա տանից ու նստեցի նրանց մեքենան: Վարորդը Կարենն էր՝ գեղեցիկ անակնկալով ինձ էր սպասում, իսկ իմ «շուստռի» ընկերները թողեցին ու փախան, երկուսով նույն մեքենայում էինք»: Կարենը պատմում է իր զգացմունքների մասին՝ հավաստիացնելով, որ ամեն բան լուրջ է, այլ կերպ չէր էլ կարող լիներ: Ռուզաննայի խոսքով՝ մի պահ դուռը բացելու և նետվելու ցանկություն է առաջացել, սակայն ելնելով իր իսկ անվտանգությունից՝ փակել է մեքենայի դուռը: Նա նաև խոստովանում է . «Մի քիչ էլ նրա հետ մնալու և շփվելու ցանկություն կար, ես ինքս անտարբեր չէի…»: Բազում վեճերից ու բաժանումնրից հետո տղան առաջարկում է ամուսնանալ . «Մենք կռվեցին, որովհետև նա շուտ էր ուզում ամուսնանալ, չեմ հիշում, թե ոնց ստացվեց մեր կռիվը, բայց մի քանի ամիս չէինք խոսում, հետ բարիշեցինք ու ամուսնացանք,-պատմում է Ռուզաննան ու հավելում,- ինձ միշտ ասում էին՝ փոքր ես, ինչի՞ ես շուտ ամուսնացել, քանի ջահել ես, մի քիչ ման գայիր նոր, սակայն ես համահիտ չեմ, ամուսնանալ՝ չի նշանակում ցտեսություն ասել երիտասարդությանը: Ամեն շաբաթ ես ու ամուսինս մեր հանգիստն անցկացնում ենք կամ բնության գրկում, կամ քաղաքի որևէ վայրում, գնում ենք կինո, թատրոն, սրճարան կամ էլ պարզապես զբոսնում ենք»: Նրա խոսքով՝ ամուսնական կարգավիակում ժամանցը կազմակերպելը պայմանավորված է ընտանեկան ներդաշնակությամբ «Փառք Աստծո, սկեսուրս հրաշալի կին է, մենք համարյա ընկերուհիներ ենք, առաջ էլ, երբ դեռ ամուսնացած չէի, ամուսինս ասում էր՝ մամայիս հետ ավելի շատ ես խոսում, քան իմ: Կածում եմ՝ լավ սկեսուր ունենալը աշխարհի ամենաավ ձեռքբերումներից մեկն է»: Մեր հարցին, թե կրկին զույգը շարունակում երկար ժամանակ չխոսալ միմյանց հետ, պատասխանում է. «Չէ, որովհետև սաղ օրը տեսնում ենք իրար, բացի այդ՝ սկեսուրս ջղայնանում է վրան (ժպտում է,-հեղ): Իսկ գլխավոր պատճառը բալիկս է, նրա շնորհիվ մենք մի քիչ հասունացել ենք: Երբ ծնվի՝ կարծում եմ ավելի կլրջանանք: Ամենամեծ պատճառը, թերևս, մեր սերն է, որ կփոխանցվի նաև մեր պուճուրին»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031