Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքիայի ՆԳՆ-ն հաստատել է` հայերի վկայականներում գաղտնի ծածկագրեր է դրվում

Օգոստոս 02,2013 18:06

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ երկրի ազգային փոքրամասնությունների` կախված, թե որ համայնքին են պատկանում, ներկայացուցիչների փաստաթղթերում ծածկագրեր են դրվում:

«Օսմանյան կայսրության պետական ռեգիստրից է վերցվում կրթության նախարարության տեղեկությունները, թե տվյալ անձը ազգային որ փոքրամասնությանն է պատկանում», – նախարարն ասել է իր հայտարարության մեջ, որն ողարկվել է «Ակոս» շաբաթաթերթին:

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինքնության վկայականներում սկսել են գաղտնի ծածկագրեր դնել 1923թ. Լոզանի պայմանագրով:
Ամեն ազգության համար նշվում է իր գաղտնի ծածկագիրը. հույների համար` «1», հայերի համար` «2», հրեաների համար` «3»:

Գաղտնի ծածկագրերով նշելու բացահայտումը արել է «Ակոս» թերթը` հրապարակելով Ստամբուլի կրթության բաժնի մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ Թուրքիայի բնակչության կառավարման համակարգում այն քաղաքացիների համար, որոնք ունեն հայկական, հրեական և հունական արմատներ գաղտնի ծածկագրեր են գրանցվում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031