Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար կազմակերպված բողոքի ակցիային հավաքվածներին ասաց, որ իշխանությունները բոլորի ուշադրությունը շեղելու համար անընդհատ փորձում են պրոբլեմներ գտնել իրենցից դուրս ու դա տարածել. «Իբր Թուրքիայում մի հատ երեխու ծեծել են, կոմայի մեջ է: Հեռուստատեսությամբ տեսեք՝ թուրք երեխան 40 օր կոմայի մեջ է: Բա որ 40 հազար հայ երեխա իր ընտանիքի հետ չի ապրում, էդ իրենց համար պրոբլեմ չի: 4 զինվոր է մահացել: 4 մահվան դեպք ունենք՝ մեկ ամսվա ընթացքում: Որեւէ իշխանավոր տեսե՞լ եք մի հատ ախ անի, մի հատ վախ անի, մի հատ աֆիցերի պատասխանատվության կանչելու պահանջ դնի: Տեսե՞լ եք կառավարության, պառլամենտի անդամի, որեւէ մտավորականի կարծիք, որ ըմբոստանա դրա դեմ: Սեփական երկրում սեփական զինվորին սպանում են: Տեսե՞լ եք մեկն ըմբոստանա: Լալկվել են: Լալկվել ու սխկվել են վախից: Իրանց հարկավոր է մի փոքր բան լինի՝ աղմուկ հանեն»:
Արամ Մանուկյանը դժգոհեց, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքից այդքան մեծ աղմուկ բարձրացրին. «Բոլորիս համար ցավալի էր, բայց դա դարձավ մի մեծ աղմուկ: Չգիտեմ…Տարոնի դեպքը, էնտեղ մեջ-մեջ են դրել…վարչության պետի…Թքա՛ծ բոլորի վրա, ժողովո՛ւրդ: Էդ փոքր-մոքր բաներն ընդամենը շեղում են, ընդամենը շեղող քաղաքականություն են այն մեծ պրոբլեմի, որը կոչվում է արտագաղթ: Հայաստանում այսօր ավելի մեծ պրոբլեմ, քան արտագաղթը, գոյություն չունի: Սա ցեղասպանություն է: Պատկերացրեք պատմության մեջ թերթեք ու ասեք՝ ինչ-որ մեկի ժամանակ 100 հազար մարդ դուրս է արվել, չե՞ք ասի՝ դա Թալեաթ է: Թուրքն այսպիսի բան չի արել: Լույսի, խաղաղ, թվում է թե որեւէ պրոբլեմ չեղած ժամանակով Հայաստանը լքում են մասսայաբար՝ այս 6 ամսվա ընթացքում: Կեսը հետ կգան, բայց կապ չունի, 60-70 հազար գնացածները հո կմնան: Չկա որեւէ երկիր, որի բնակչության այդքան մեծ մասը արտագաղթում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
(Տեսանյութը՝ շուտով)