Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Նալբանդյան. «Մենք խնդիր ունենք կանանց զբաղվածության հարցը նաեւ լուծելու»

Օգոստոս 02,2013 16:52

Lori_2«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն արդեն Լոռիում է:

Այսուհետ Լոռու մարզի 8 քաղաքային ու 4 գյուղական համայնքների կանայք հնարավորություն ունեն ակտիվորեն ներգրավվելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, մասնակցելու տարաբնույթ դասընթացների, ուսուցողական ծրագրերի, ինչպես նաեւ իրենց գաղափարները կյանքի կոչելու դրամաշնորհային մրցույթներում:
Այսօր Լոռու մարզպետարանում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի եւ մարզի 8 քաղաքային ու 4 գյուղական համայնքների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրով էլ մեկնարկեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: «Այսօր հիմք է դրվում մեր բոլորի համագործակցությանը մի ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի Լոռու մարզում նպաստել կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների հզորացմանը եւ կանանց սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Ծրագիրը իրականանում է բացառապես Լոռու մարզում եւ սկսվել է այս տարվա մայիս ամսից, տեւողությունը երեք տարի է, ֆինանսական աջակցությունը տրամադրում է Եվրամիությունը: Ծրագրի գործընկերներն են Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ինչպես նաեւ CISP իտալական կազմակերպությունը:
«Ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում նախատեսվում են իրականացնել ինչպես տարբեր բնույթի դասընթացներ, ուսուցողական ծրագրեր, այնպես էլ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր` մասնավորապես կանանց ակտիվ մասնակցության միջոցով: Ծրագրի շրջանակներում մենք կարեւորում ենք նաեւ եւ հատուկ բաղադրիչ ունենք աշխատանք տանելու լրատվական միջոցների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այսօր կանանց շատ պակասում է ոգեւորությունը, պակասում է լավ գործը ցույց տալու այդ հնարավորությունը, որը, ինչու չէ, նաեւ իրենց համայնքների մյուս կանանց կարող է շատ ավելի ոգեշնչել եւ նոր հնարավորություններ բացել` հետագայում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-տեղեկացրեց Լիլիթ Ասատրյանը:
Նա հավելում է, որ բացի վերոնշյալ կետերը` ծրագրի արդյունքում կանայք հնարավորություն կունենան դիմելու ծրագրի շրջանակներում հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին` սրանով նաեւ ձեռք բերելով այդ դրամաշնորհը:
«Այսպես կանայք կկարողանան կյանքի կոչել իրենց բիզնես ծրագիրը եւ սրանով նաեւ նպաստել համայնքի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ իրենց ընտանիքների հզորացմանը»,-նկատեց Լիլիթ Ասատրյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ, ողջունելով ծրագրի մուտքը Լոռի, նշեց, որ կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը եւ հզորացմանը միտված յուրաքանչյուր ծրագիր կարեւոր է: «Բոլորիս համար գաղտնիք չէ, որ ապրում ենք շատ դժվար ու անցումային մի փուլ, մեր մարզում նույնպես կա արտագաղթ, կա արտագնա աշխատանք, խնդիրը բաց է նաեւ կանանց զբաղվածության հարցերում, եւ մենք խնդիր ունենք կանանց զբաղվածության հարցը նաեւ լուծելու: Ես համոզված եմ, որ այս ծրագիրը ինչ-որ ձեւով կնպաստի կանանց զբաղվածության խնդիրները լուծելու համար»,-եզրափակեց Լոռու մարզպետը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031