Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Անանյան. «Անում եմ այնքան, ինչքան կարող եմ»

Օգոստոս 02,2013 16:31

Aravot.am-ը Հայաստանի գրողների միության(ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է միությունը պասիվ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի հանդեպ: Նաեւ մեկ-երկու թարմ օրինակ բերեցինք, որ միայն արձակագիր Լեւոն Խեչոյանը սատարեց նստացույց անող ազատամարտիկներին կամ հատուկենտ գրողներ միացան տրանսպորտի թանկացման դեմ ակցիային, իսկ միությունը այդպես էլ լուռ մնաց: 
«Մեր կառույցը կուսակցական շերտեր ունի, քաղաքական տարբեր կողմնորոշումներ ու նախասիրություններ ունեցող անդամներ: Մարդ կա՝ աշխատում է ընդդիմադիր թերթում, բայց երբ գալիս է այստեղ՝ գրական հարցեր ենք քննարկում: Ո՛չ ՀԳՄ նախագահը, ո՛չ նախագահությունը այդ 500 գրողի անունից, մի 100 անդամ էլ դրսում է, հայտարարություն անելու իրավունք չունի: Օրինակ Ալիսիա Կիրակոսյանի, Ռոբեր Հատտեճյանի անունից ինչպե՞ս հայտարարություն անես, ամբողջովին կբզկտեն, դա մեր գործառույթը չէ… Անհատական գրողը պետք է գնա: Իմ կարծիքով գրողի խնդիրը իր գրականության մեջ ժամանակն արտացոլելն է: Սա նաեւ Թումանյանական Վերնատան պատգամն է …Էդ Լեւոն Անանյանը չէ՞ր, որ գնաց Թիֆլիսում Թումանյանի տունը փրկեց, արածը պետք է տեսնել: Դե թող մեկ ուրիշը աներ: Չեմ ասում, թե մեր աշխատանքում ամեն ինչ անթերի է, բայց ես անում եմ այնքան, ինչքան կարող եմ»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031