Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի ՀՀ հաջորդ նախագահը

Օգոստոս 02,2013 16:25

Թեև նախագահական ընտրությունները նոր են ավարտվել Հայաստանում, սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ երկրներում գործող նախագահները «իրավահաջորդ» են նախապատրաստում իրենց աթոռի համար՝ Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ կարող է Սերժ Սարգսյանից հետո զբաղեցնել երկրի ղեկը: «Այո, գրեթե բոլոր երկրներում էլ կա էդ համակարգը, որ վերջին հնարավորություն ունեցող նախագահը գերադասում է, որ իրեն հաջորդողը լինի իրեն մտերիմ մարդ և շարունակի իր քաղաքական գիծը, այսինքն՝ շարունակի իր քաղաքականությունը վարել և լինի գոնե իր կուսակիցը: Հայաստանը այդ համակարգից զերծ չէ, նույն Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին իր վերջին պաշտոնավարման ժամանակ պատրաստում էր որպես նախագահ: Հիմա Սերժ Սարգսյանը պիտի պատրաստի իր հաջորդին: Ընդդիմության դաշտից իհարկե կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են լինել նախագահի թեկնածու` թե դաշնակցականներից, թե Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն մեր ընդդիմությունն ու առհասարակ կուսակցականները գերադասում են դեռ թույլ չտալ երիտասարդներին դառնալ նախագահի թեկնածուներ: Դա էլ է հասկանալի, որ շատերը դեռ չեն հասել իրենց ուզածին և չեն ուզում, որ իրենց երիտասարդ գործընկերները, համակուսակիցները այդ ուղղությամբ աշխատանք տանեն: Ես հոգեբանորեն հասկանում եմ նրանց: Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս պահին միակ կուսակցությունը, որը քիչ թե շատ նախապատրաստված ուժեր ունի, դա Հանրապետականն է դեռ: Շատ շատերը կան էստեղից որպես երիտասարդ նախագահացուներ»: Իսկ ի՞նչ կասի քաղաքագետը ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուների հարցում շրջանառվող տարբեր ՀՀԿ-ականների անունների մասին. «Խոսվում է տարբեր մարդկանց մասին, օրինակ, Էդուարդ Շարմազանովի մասին, գրագետ անձ է, այլ հարց է, թե իրեն ինչպես են ընդունում, որովհետև քաղաքականությունը շատ լայն հասկացություն է. շատ պոպուլյար մարդը կարող է միանգամից գցել իր վարկանիշը որևիցե քայլով կամ արտահայտությամբ, և կարող է անձը պոպուլյար չլինել , բայց վայրկենապես բարձրացնել իր իմիջը` հայտարարություն անելու միջոցով: Միգուցե նաև Տարոն Մարգարյանը նախագահի թեկնածու լինի, բայց ես գտնում եմ, որ Հանրապետականը ոչ միայն այս երիտասարդներին պիտի առաջադրի, այլ ուրիշ թեկնածուների ևս: Իսկ որ ամենակարևորն է` Հանրապետականը այս րոպեին պետք է ինքնամաքրվի, և սա , իմ կարծիքով, շատ լավ գիտակցում է ՀՀԿ-ի լիդերը: Վերջին իրադարձությունները ևս ցույց տվեցին, որ հասարակությունը պահանջում է նոր դեմքեր», -ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Յարգելի Նունէ,
    Խնդրում եմ Ձեր ազգանունը (էջի վերին աջ անկիւնում) գրել ԱՐԵՒՇԱՏՅԱՆ, այլ ոչ ԱՐԵւՇԱՏՅԱՆ:

    Շնորհակալ եմ,
    Արթուր

  2. dyadyur says:

    Դատավորը բռնաբարության գործով դատավճիռը կարդալուց հետո դատական նիստը հայտարարում է փակված և ներկաներին առաջարկում է լքել դահլիճը:Բոլորը դուրս են գալիս,միայն տուժողը տեղից չի շարժվում:Դատավորը տեսնելով,որ տուժող(ովուրդ)ը դեռ իր տեղում է,հարցնում է, ,,տուժող,իսկ դուք ինչու չեք գնում?,,Տուժող( ովուրդ) ը զարմացած հարցնում է ,,դատավոր ջան,բա ես սենց բռնաբարված էլ պտի մնա՜ամ?:Ասելիքս այն է,որ վերը թվարկվածներից ով էլ հաջորդի այսօրվա նախագահին,մենք դարձյալ մնալու ենք այս անեկդոտի՝ տուժողի կարգավիճակում:

  3. Armine G says:

    ՀՀԿն ինքնամաքրվի՞: Միամիտ ու ավելի շուտ ծիծաղելի միտք է դա: Մինչև ուղն ու ծուծը նեխած ու կոռումպացված ՀՀԿին միայն լուծարվելը կփրկի: Հակառակ դեպքում խայտառակ ձևով կտապալվեն ու կկործանվեն ինչպես թարախի բշտիկներն են վերանում ու մաքրվում առողջ օրգանիզմից:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անփաստ ու պրիմիտիվ «վերլուծություն» պարոն «քաղաքագետի» կողմից:

    Հիմնականում համաձայն եմ Armine G(3) կոմենտի հետ. Ումի՞ ց ‘ինքնամաքրվեն’- սաղ իրար պես են. ՓՈՂ են շփում:

  5. gta says:

    ոնց վոր արեցին ես ընտրւտյներմ նւյն ել կանեն այդ յամանակ.եվրոպացիները կասեն ամեն ինչ անցելե նորմալ.եվրոպական ստանդարտնեի համապատասխան եվ վերչ.եվ Սերժ Ազատիչի նախընտրաց մարդը ձայների մեծամասնւթան կանցնի հաջողւթյան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031