ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծման հարցում քաղաքական ուժերին համախմբողը Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինի. «Չեմ կարծում, որ նա կարող է համախմբել քաղաքական դաշտը: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ այս անգամ, կարծում եմ, ժողովուրդն անգամ չի համախմբվի, որովհետեւ բավականին երկար ժամանակ նրանք փորձեցին նրա կողքին լինել եւ տեսնել իրենց պայքարի պտուղները, բայց նրանք դա չտեսան: Համենայնդեպս, ժողովուրդը նրան այսօր չի տեսնում համախմբող լիդեր, եւ նրա կողքին դժվար թե մեծ համախմբում լինի նաեւ ժողովրդի մասով: Կարծում եմ՝ աշնանը Րաֆֆի Հովհաննիսյանին ձախողումներ են սպասվում»:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ