Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Իրանին 24 ժամ է պետք Նախիջեւանն օկուպացնելու համար»

Օգոստոս 02,2013 15:43

Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի` Հորադիզ-Ասլանդյուզ ադրբեջանա-իրանական սահմանային անցակետը բացելու վերաբերյալ Թեհրանում ակտիվ բանակցություններ են ընթանում:

«Այդ քայլերով Իրանի իշխանությունները նախ թափանցիկ ուղերձ են ուղարկում տարածաշրջանի բոլոր պետություններին եւ այն սուրբ եռյակին` ՌԴ, ԱՄՆ Ֆրանսիա, որոնք զբաղվում են Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ: Քանի որ օդի մեջ էին տարբեր կարգի հայտարարությունները, հավաստիացումները, թե ռուսների առաջարկությունները Արցախի վերաբերյալ ավելի մշուշոտ են, քան եվրոպացիներինը, բնականաբար, Իրանը պարտադիր Հայաստանի իշխանություններին կհիշեցներ, որ Եվրամիությունը տարածաշրջանի հարցերի կարգավորման մեջ տեղ չունի եւ չի կարող ունենալ»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց պարոն Շաքարյանցը:
Նա պատահական չի համարում, որ հենց վերջերս Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ իրենք ունեն ղարաբաղյան հակամարտության իրենց ծրագիրը եւ կհրապարակեն, երբ հարկ լինի: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Իրանի ուղերձն առաջին հերթին ուղղված է հենց Հայաստանին, որը բացահայտ ջերմ հարաբերություններ է սկսել Արևմուտքի հետ. «Բնականաբար այդ հայտարարություններով հարեւան երկիրն ուղղակիորեն հիշեցնում է, որ տարածաշրջանում որեւէ խնդիր առանց իր կարծիքը հաշվի առնելու… այսինքն պատմական կապերով Անդրկովկասն իր շահերի ոլորտն է»:
Պարոն Շաքարյանցի խոսքերով, այդ անցակետի բացումը անիմաստ է, քանի որ դա հակամարտության գոտի է. «Դա հակամարտության գոտի է, այնտեղ բնակչություն չկա, բացել անցակետն անիմաստ է, եթե չի պատրաստվում ինչ-որ միջանցքով անցկացում ինչ-որ մարդկանց: Իրանին պետք է 24 ժամ՝ օկուպացնելու Նախիջեւանի տարածքը, եւ ոչ մեկ դեմ չի խոսի: Իրանին պետք է ավելի քիչ ժամանակ, որ Հորադիզի ուղղությամբ մտնի իր զորախմբերը, դա եղել է 1993-ին: Այդտեղ 93-ին կատարվել է երկու գործողություն, շատերը մեկն են հիշում, որ Իրանը բացեց տարածքը, և փախչող ադրբեջանիցները Իրանի տարածքով փրկվել են մեր հարձակումներից… Իրանը այդ քայլով հիշեցնում է արդեն կոնկրետ ռազմական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 93-ին»:
Քաղաքագետը դեռ սպասում է ՀՀ նախագահի խոսքին, երբ նա առաջիկա օրերին կմեկնի Իրան` նորընտիր նախագահի երդմնակալությանը. «Թող մեր նախագահը գնա երդման արարողությանը մասնակցի, տեսնենք ինչ է բերելու։ Իրանական կողմի հետ կարծում եմ առանց փողկապների հանդիպում կլինի, որի ժամանակ Հայաստանի նախագահին կհուշի, թե արդյոք ճի՞շտ է քայլում տարածաշրջանում, թե ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031