Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանկարելու համար մուսան հայելու մեջ եմ գտնում». SatiShy

Օգոստոս 02,2013 16:22

«Չէ՛, էս հաստատ պիտի ֆիքսվի». փորձեք գոնե մեկ անգամ լուսանկարչի հետ դուրս գալ զբոսնելու, չեք էլ կարողանա հաշվել, թե քանի անգամ է նա այդ արտահայտությունը կրկնում։

Ֆիքսել, ֆիքսել, ֆիքսել. սա է լուսանկարիչների թիվ մեկ նպատակը։ 18-ամա Սաթիշայը նույնպես այդ «մոլուցքով» է տարված: Նա սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում։ Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դեռևս 3 տարի առաջ, սակայն խորացված և պրոֆեսիոնալ միայն վերջին երկու տարին է, ինչ զբաղվում է։ Լուսանկարելու և այդ բնագավառ մտնելու ցանկությունն իր մոտ առաջացել է այն ժամանակ, երբ պատահաբար ձեռքն է ընկել Աստվածանչյան կոմպոզիցիայի լուսանկար։ «Այնքան հետաքրքիր էր. առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում։ Լուսանկարը շատ գեղեցիկ էր, շատ էի հավանել, ու այդ ժամանակ մտքիս եկավ՝ ինչո՞ւ չէ, կարելի է փորձել, միևնույն է, ոչինչ չունեմ կորցնելու»,- ասում է Սաթիշայը և հավելում, որ երևի թե այդ ցանկության առաջացման պատճառ կարող է նաև իր՝ մանկուց դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը լինել։07042013(003)

Սաթիշայի առաջին լուսանկարը Աստվածաշնչյան կոմպոզիցիա էր՝ զարդարված սպիտակ վարդերով, որով էլ սկզբում ոգեշնչվել էր։ «Արդյունքը այնքան էլ վատը չէր։ Նույնիսկ այդ ժամանակ միակ լուսանկարիչ ընկերս իր դրական կարծիքը հայտնեց։ Ասաց, որ մոտս ստացվում է։ Դա կարծես թե սկսածս գործը շարունակելու ազդակ լիներ»,- ասում է նա։

Ըստ նրա՝ նիքնեյմը բավականին հետաքրքիր պատմություն ունի։ Երբ առաջին քայլերն էր կատարում լուսանկարչության բնագավառում, շատ էր ոգեշնչվել Այվազովսկիով, չնայած, որ ինքը լուսանկարիչ չէր։ «Սիրում էի նկարել ծովը, արևը, երկինքը։ Ամբողջովին բնությանն էի տրվել,- ասում է նա,- բայցի այդ՝ դպրոցում սկսել էին ինձ «Սաթիշ» ասել, որը որ շատ էի հավանում։ Ես էլ փորձեցի Սաթիշն ու արևը (shine) միաձուլել իրար։ Արդյունքում ստացվեց արևոտ Սաթիշայ (SatiShy) անվանումը»։1011145_553013728092054_1414759868_n

 

Առավել շատ սիրում է մարդկանց նկարել, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր լուսանկարում կարող է նոր և անծանոթ զգացմունք գտնել։ «Մարդկային էմոցիոնալ տարբերությունը դուրս գալիս է, ուստի կարելի է ասել, որ լուսանկարներումս հիմնական շեշտը դնում եմ զգացմունքի վրա։ Բացի այդ` ծարահեղությունից ծայրահեղություն տարբերությունը հաճելի է ինձ տեսնել մարդկանց աչքերի մեջ։ Դա նոր շունչ է տալիս»,- պատմում է նա։

Ըստ Սաթիշայի՝ իր համար մուսայի լավագույն աղբյուրը հայելին է։ «Լուսանկարելու համար մուսան հենց հայելու մեջ եմ գտնում,- ասում է նա,- երբ նայում եմ հայելու մեջ ու տեսնում եմ, որ տխուր եմ կամ ուրախ, կամ ինչ-որ այլ էմոցիա կա երեսիս, սկսում եմ նկարել, ու ամեն անգամ այդ էմոցիաները տարբեր են լինում»։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրն էլ ամեն ինչի մեջ կարող է մուսա գտնել, միայն թե այդ «ամեն ինչի» մեջ նա պետք է նաև իրեն տեսնի։996536_553013731425387_860933348_n

 

Սաթիշայի պնդմամբ կայացած լուսանկարիչ դառնալու համար նախևառաջ պետք է անձը շատ լավ ճանաչի իրեն, հետո փորձի ֆոտոխցիկի միջոցով դիմացինին ճանաչել։ «Պետք է շատ ուժեղ ինքնաքննադատ և ինքնասեր լինես ինչ-որ հաջողության հասնելու համար։ Հասկանում եմ` դրանք ծայրահեղություններ են, բայց հենց այդ երկու երևույթներն են` ինքնասիրությունը և ինքնաքննադատությունը, որ կարող են ապահովել ճանապարհը դեպի կայացումը և պրոֆեսիոնալիզմը»։

Զրույցի վերջում Սաթիշայը բոլոր նրանց, ովքեր որևէ բան են ծրագրել, բայց դեռևս վախենում են այն իրագործել, քանի որ մտածում են՝ կարող է ոչինչ չստացվել, հորդորեց, որ անպայման փորձեն և հետևեն իր օրինակին։ «Թող անպայման փորձեն, միևնույն է, ոչինչ չունեն կորցնելու։ Փորձեք ինքնակրթվել և արարել. չէ՞ որ մենք այս աշխարհ ենք եկել ինչ-որ նոր բան ստեղծելու»։

 

Դաթո Աբուլաձե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031