Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դիվանագիտական նոտա է հղել Երևանին` սահմանախախտ հովվին սպանելու համար` հայերին դատապարտելով «անհավասարաչափ ուժ» կիրառելու մեջ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Փաստաթղթում բացատրվում է, թե ինչպես և ինչու է Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը և պահանջվում է բացատրել, թե ինչու է «անհամաչափ ուժ» կիրառվել նրան սպանելու համար:
Փաստաթուղթն ուղարկվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով:
35-ամյա Մուստաֆա Ուլքերը, ոչխարների հոտի հետևից գնալով, օգոստոսի 1-ին հատել էր հայ-թուրքական սահմանը Կարսի կողմից: Սահմանապահները կրակ էին բացել նրա վրա ու սպանել: Հայաստանի սահմանի այդ հատվածը հսկում են ռուսները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ