Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեքենան նստացուցավորների միակ կացարանն է

Օգոստոս 02,2013 15:39

c-4 c-1 c-5Արդեն 8-րդ օրն է, ինչ ակտիվիստներ Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանը եւ Սուրեն Սահակյանն անժամկետ նստացույց են անում Երեւանի քաղաքապետարանի առջեւ: Այս օրերի ընթացքում Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, չնայած շոգ եղանակին ու արեւին, առավոտից երեկո անձրեւանոցների, կտորների միջոցով պաշտպանվելով, սատարում են նստացույց անողներին:

Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստներն ասացին, որ նրանք չեն պատրաստվում այդտեղից հեռանալ, մինչեւ իրենց պահանջները չբավարարվեն, որոնց թվում են՝ հեռացնել աշխատանքից Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւան տրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին: «Չենք կարող հանդուրժել, որ մեր հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյան ընդունի անօրինական որոշում, հայհոյի մեզ ու մնա իր պաշտոնում»,-ասում էին նրանք, որը նաեւ գրված է պաստառի վրա ու փակցված այն մեքենայի վրա, որն այս օրերի ընթացքում ակտիվիստների՝ արեւից պաշտպանվելու միակ վայրն է ու կացարանը: Իսկ եթե անգամ նրանք հեռանում են տարածքից, ապա ընդամենը մի քանի ժամով` որոշ անձնական հարցեր լուծելու:
Խոսելով իրենց հետագա քայլերից՝ ակտիվիստները վստահեցրին, որ` «ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում»: Նրանք շնորհակալ են բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց սատարում են, եւ այն երիտասարդներին, որոնց կազմակերպած միջոցառումների, ֆլեշմոբերի միջոցով իրենց կոչը հասցնում են բոլորին:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031