Լրահոս
Օրվա լրահոսը

Էվելինա Ղուկասյան.«Սեւանում առկա ծանր մետաղների քանակը չի գերազանցում թույլատրելի սահմանը» (Տեսանյութ)

Օգոստոս 02,2013 15:07

Սեւանա լճում վերջին տարիներին հայտնվել են 2 նոր ձկնատեսակներ, որոնք անցանկալի են լճի համար, դրանք` հայկական տառեխն է եւ չեբաչոկը: Այսօր «Հայացք» ակումբում ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիա եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նրա ներկայացմամբ` Սեւանա լիճը 70- ականներին ճահճակալում եւ ծաղկում էր, իսկ այսօր հակառակը`բարելավման միտում կա` ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով:

Մանրամասները` տեսանյութում

Տիկին Ղուկասյանի ներկայացմամբ` սուզորդների հետ համատեղ աշխատանքներ են տարվում` ջրի եւ տիղմի նմուշներ են վերցնում եւ հետազոտում: Ըստ այդ հետազոտության արդյունքների, Սեւանում առկա ծանր մետաղների առկայությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը:
Իսկ 10 տարի առաջ կատարված հետազոտության արդյունքում պարզել էին, ինչպես տիկին Ղուկասյանն ասաց` խեցգետնի ձկնկիթներում պղինձ եւ կապարի կուտակումներ են եղել, ուստի մասնագետները խորհուրդ են տվել, պարզապես չուտել ձվերը:
Մանրամասն` տեսանյութում:

Տիկին Ղուկասյանի խոսքերով` ցանկացած արտադրական գործունեության ընթացքում կարող է արտահոսք լինել Սեւանա լիճ, եւ պարտադիր չէ, որ դա հանքարդյունաբերության արդյունքում լինի.«Կարող է լինեն ներկանյութեր, կարող են լինել կենցաղային քիմիկատներ, լվացքի միջոցներ, սակայն աղտոտվածության մակարդակը, չեմ կարող ասել, որ գերազանցել է թույլատրելի սահմանը: Կենցաղային հոսքաջրերի առումով էլ, արդեն երեք քաղաքներում կառուցվել են մաքրման կայանները, հույս ունենք, որ պետք է դրան համապատասխան ընդհանուր կոյուղագծերը լինեն, որովհետեւ առանց կոյուղագծերի, որոնք պետք է այդ հոսքաջրերը մտցնեն մաքրման կայան, այդ աշխատանքները կարծեք թե իրենց նպատակին չեն ծառայի: իսկ Սեւանի ափին սփռված գյուղերի հետ կապված դեռ ոչ մի տեղ գոյություն չունի կոյուղագիծ ու ոչ էլ մաքրման կայան եւ դրանք կշարունակեն լցվել Սեւան թափվող եւ ձվադրավայր հանդիսացող գետերը»:

Ասուլիսին ներկա էին ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ներկայացուցիչները, որոնք Սեւանի ստորջրյա հատվածներում նկարահանումներ են կատարել:
Նկարահանումներից տեսանյութ`

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031