Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արգելված չի, ուրեմն թույլատրված է»

Օգոստոս 02,2013 14:29

Այս միջազգայնորեն ընդունված նորմը մեր իշխանությունները հարմարեցնում են իրենց քիմքին՝ «թույլատրված չէ, ուրեմն արգելված է» ձեւով:

Երեկ, ժամը 12-ի սահմաններում, քաղաքապետարանի մոտ բախումներ են տեղի ունեցել: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները փորձել են արդեն 6-րդ օրը նստացույց անող 3 ակտիվիստների համար տարածքում վրան տեղադրել, ինչին խոչընդոտել են ոստիկանները: Ակտիվիստներից մեկին՝ Արգիշտի Կիվիրյանին, բռնի ուժով եւ նրան մարմնական վնասվածքներ հասցնելով տեղափոխել են ոստիկանական բաժին, վրանն էլ խլել ակտիվիստների ձեռքից:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցրել է, որ չի պատրաստվում առայժմ վրանը վերադարձնել, այն շատ լավ տեղում՝ ոստիկանությունում կպահվի այնքան ժամանակ, որքան նպատակահարմար է: Նա սպառնացել է նաեւ բերման ենթարկել եւ վարչական պատասխանատվություն կիրառել բոլոր այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր եւս մեկ անգամ փորձ կանեն այդ տարածքում վրան տեղադրել:

Այս առնչությամբ «Առավոտը» իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրավաչափ ոստիկանների գործողությունները, եւ մեր օրենսդրությամբ իսկապե՞ս նստացույց անողներն իրավունք չունեն առանց հատուկ թույլտվության վրան տեղադրել: Պարոն Իշխանյանը պատասխանեց. «Մեր օրենքով այդ հարցը կարգավորված չի: Միանգամից կարելի է ենթադրել, որ եթե օրենքով այն արգելված չի, ուրեմն ակտիվիստները կարող էին տեղադրել վրանը: Ես այդպես եմ ենթադրում եւ այդպես եմ կարծում: Բայց այդ հարցի շուրջ Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ բավականին մեծ քննարկում եղավ: Ընդդիմախոսներն ասում էին, որ հանրային օգտագործման վայրերում միայն պիտի թույլտվություն լինի վրան տեղադրելու: Բավականին մեծ բանավեճ եղավ: Կային նաեւ միջազգային փորձագետներ, որոնք նույնպես կարծում էին, որ հանրային օգտագործման վայրերում պետք է հատուկ թույլտվություն լինի: Ես բազմաթիվ օրինակներ բերեցի միջազգային օրինակներից, որ նման բան չկա: Ամեն դեպքում քննարկման արդյունքում մենք այդպես էլ ընդհանուր համաձայնության չեկանք: Բայց ես նորից կրկնեմ իմ կարծիքը՝ մեր օրենքը դա չի արգելում, բայց իշխանություններն են պնդում, որ դրա համար թույլտվություն է պետք: Իմ կարծիքով՝ եթե արգելված չի, ուրեմն կարելի է, ու եթե արգելված չի, ոստիկանները չեն կարող վարչական պատասխանատվության ենթարկել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031