Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշարանում աշխատող դատապարտյալը դատի էր տվել անկախ հանձնաժողովին

Օգոստոս 02,2013 14:13

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գարիկ Ավագյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովի այս տարվա հունվարի  23-ի որոշումը վերացնելու պահանջով:

Դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարզվել էր, որ Գարիկ Ավագյանը դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման: Նրա պատիժը կրելուն մնացել էր 11 ամիս  3  օր: Ըստ քրեակատարողական հիմնարկի բնութագրի՝ նա ամուսնացել է պատիժը կրելու ժամանակ, բնութագրվում է դրական, խնամքին հիվանդ մայրը, քույրն ու անչափահաս քույրն են: Նա աշխատում է քրեակատարողական հիմնարկի ճաշարանում՝ որպես բանվոր:

Վարչակազմը, որը ամենօրյա շփումների մեջ է դատապարտյալի հետ, երկու անգամ Գարիկին ներկայացրել է պատիժը պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությամբ:

Հանձնաժողովը, որը միայն փաստաթղթերով է առաջնորդվում եւ իրական շփումներից զերծ է, հակառակ որոշում էր կայացրել, գտնելով, որ դատապարտյալի խնդրանքն անհիմն է:

Դատապարտյալի անձնական գործը ուսումնասիրելուց հետո դատապարտյալին պատիժը կրելուց ազատելու ընթացակարգին հակասող գործողություն դատարանը չի արձանագրել:

Սակայն դատարանը մերժեց դատապարտյալի դիմումը, որն, ի դեպ, կարող է մեկամսվա ընթացքում բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Կոտայքի մարզի դատարանում կան բազմաթիվ դատապարտյալների դիմումներ ընդդդեմ հանձնաժողովի: Դրանցից մեկն էլ Ռադիկ Անանյանի դիմումն էր. նրան մնացել էր ազատվելու հաշված մի քանի օր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031