Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2013 թ. գրանցված 6 հրդեհից 6-ն էլ Լոռու մարզում է եղել

Օգոստոս 02,2013 14:07

Անտառային հրդեհների տեակետից Լոռու մարզը, համեմատած այլ մարզերի հետ, առավել խոցելի է: 2013 թ. տեղի ունեցած 6 հրդեհի դեպքից 6-ն էլ Լոռու մարզում է եղել: «Վերջին տարիների եւ հատկապես 2010-2012 թթ. ընթացքում անտառային տարածքներում հրդեհների թվի ուսումնասիրություններից պարզվում է, որ դրանք ավելացել են, ինչը պայմանավորված է շոգ եւ չոր եղանակով, ինչպես նաեւ մարդկային գործոնով: 2010 թվականին համայնքների անտառածածկ տարածքներում տեղի ունեցած 45 հրդեհի դեպքից 40-ը Լոռու մարզում է եղել: 2011 թ. տեղի է ունեցել 53 դեպք, որից 38-ը՝ Լոռու մարզում: 2012 թ. արձանագրվել է 56 դեպք, որից 46-ը՝ Լոռու մարզում»,- այս մասին Լոռու մարզպետարանում անտառամերձ տարածքների համայնքապետերի եւ մարզպետարանի բաժինների պետերի հետ հանդիման ժամանակ տեղեկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության եւ պաշտպանության բաժնի պետ Արտաշես Մանասերյանը: «Պրակտիկան ցույց է տալիս, որ հրդեհների 90%-ն առաջանում է հիմնականում խոտածածկ տարածքների այրումից, ինչն էլ մտնում է անտառ: Անտառում բուն անտառի հրդեհներ մենք շատ քիչ ենք ունենում, հիմնականում խոտածածկ տարածքներից է անցնում անտառ»,- նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանը՝ նկատելով, որ հակառակ բնակչության շրջանում տարածված սովորություններին՝ մթնոլորտային օդի պաշտպանության մասին ՀՀ օրենքով արգելվում է ընդհանրապես խոտածածկ տարածքների եւ խորդանների այրումը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031