Լրահոս
Օրվա լրահոսը

Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Օգոստոս 02,2013 13:42

2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը: Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30000 -ից մինչև 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031