Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Խեչոյան. «Ղարաբաղի հարցի լուծմանը զոհ գնաց Արծվաշենը»

Օգոստոս 02,2013 13:11

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը եւ «Արծվաշենցիների» միության անդամ Համլետ Դալլաքյանը խոսեցին «Արծվաշենը 21 տարի անց…» թեմայով: Խեչոյանի խոսքով ` 21 տարի առաջ Արծվաշենի հետ եղավ այն` ինչ չէր կարող չլիներ. «Ղարաբաղի հարցի լուծմանը զոհ գնաց փոքր Արծվաշենը, բայց այդ հարցը այդպես էլ չլուծվեց: Իրականում 3000 արծվաշենցին չէր կարող պայքարել 7 միլիոնի դեմ: Արծվաշենցիներըմ միշտ ապրելով դժվարին պայմաններում, կարողացան իրենց վերգտնել նախկին Կրասնոսելսկի գյուղերում, այսօր ապրում են այնպես, ինչպես բոլորը, սակայն ունենալով փոխհատուցման պահանջ» Խեչոյանի փոխանցմամբ` տարիների ընթացքում պետությունը ամեն ինչ արեց, որ արծվաշենցիները նորմալ կյանքով ապրեն, վարկեր տրամադրեց բնակարանաշինության համար եւ այլն. «Մենք բողոքավոր չենք, որ բողոքենք, թե՝ քիչ արեցին, բայց կա խնդիր, Հայատանում մենք, մեկուսացված լինելով, բաժանված ենք ապրում, ասում են՝ էս գյուղից է, էն գյուղից է… Մեզ միասնությունն է պակասում, բայց արծվաշենցիների ցավով միայն արծվաշենցիրները չպետք է տառապեն: Ինչ որ եղել է` արդեն եղել է, իսկ հիմա պետք է միասնական լինել»:
Քանի որ Արծվաշենը փաստացի գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, բայց իրավաբանորեն մերն է, Խեչոյանն ասաց, որ իրենք դեռ հույսը չեն կորցրել, իսկ կառավարությունը նպատակահարմար գտավ Արծվաշենի համայնքը չորս հոգանոց աշխատակազմով եւ 100 տոկոս ֆինանսավորմամբ պետք է գործի: Այսօր համայնքը հիմնականում զբաղված է մարդկանց տեղավորելով: Դալլաքյանն էլ հավելեց, որ իրենց միությունը զբաղվում է Արծվաշենի պրոբլեմներով, կազմակերպությունը գործում է 1989 թվականից:

Եվա Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031