Պատճառը էլեկտրական հոսանքի գծերն են
Օգոստոսի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի Զորական գյուղում ամբողջությամբ այրվել է 11-րդ փողոցի 13-րդ տունը: Տանը միայնակ բնակվող կենսաթոշակառու 1950թ. ծնված Լեւոն Պողոսյանը պատմեց, որ գիշերվա ժամը 01.30-ի սահմաններում ինքը տանիքում ճարճատյուն է լսել, բարձրացել է տանիք եւ տեսել կրակ: Նրա խոսքերով՝ հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքի գծերն են: Կես ժամից ժամանել է Նոյեմբերյանի հրշեջ խումբը, սակայն տունը փրկել չի հաջողվել: Վերջին տարիներին սա 2-րդ դեպքն է , երբ նախկինում ադրբեջանաբնակ այս գյուղում էլեկտրական հոսանքի գծերի պատճառով տունն ամբողջությամբ այրվում է:
Թագեր-Տավուշ, Զորական, Լեւոն Պողոսյան, հրդեհ, տուն, էլեկտրական, հոսանք, ուրբաթ, 13, այրվել
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ