Սահմանված ժամակացույցի համաձայն` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերը, նաև՝ առաջարկությունները և բարձրացված հարցերի վերաբերյալ ստանալու համապատասխան լուծումներ:
Հուլիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 142 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 570 քաղաքացի: 280 հարցի արդեն իսկ դրական լուծում է տրվել: Հարցերի մյուս մասը դեռ ընթացքի մեջ է:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններին անակնկալ այցերի միջոցով ներկա է լինում անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղում ծանոթանում բնակիչներին անհանգստացնող հարցերին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն