Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է`Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը նախագահի պոստը զբաղեցնելու համար չէ

Օգոստոս 02,2013 12:13

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց` կհանդիպենք ամսի 23-ին Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ նրանք շարունակելու են իրենց պայքարը՝ աջակցելով ազատամարտիկներին: 

«Փորձելու ենք փոխել երկրի իրավիճակը: Պարոն Հովհաննիսյանի ասուլիսից հետո քննարկումներ եղան, ուղորդված վերլուծություններ արվեցին եւ փորձ արվեց հասարակությանը շեղել: 1992 թվականից սկսած ասում են թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից դուրս է գալիս, բայց նա ինչպես եղել է, այնպես էլ կմնա կարկառուն քաղաքական գործիչներից մեկը:
Այն պայքարը, որ նա սկսել էր, դա ոչ թե պայքար էր նախագահական ինստիտուտը, կամ այդ պոստը զբաղեցնելու, այլ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար», -վստահեցրեց Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով`իրենք ի սկզբանե ասել էին, որ իրենց պայքարը երկարատեւ է, նա խորհուրդ տվեց արդարության համար հիշել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, որն ասում էր` միայնակ չի կարող փոփոխություններ անել. «Իսկ այն ուղեգիծը, որ մենք իրականացնում ենք` ընդունվել է տարիներ առաջ»,-հավելեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե «Ժառանգությունը» վերջին շրջանում ակտիվացել է, ապա այս առումով Մարտիրոսյանը եւս գտնում է, որ հնչած մեկնաբանությունները ուղորդված են եղել: «Որեւէ մեկը չի ուզում հիշել, որ տրանսպորտի դեմ թանկացման բողոքը բարձրացնորղներից մեկը մեր ներկայացուցիչներն են եղել, ինչպես նաեւ գազի գնի հետ կապված, Սայաթ Նովայի բնակիչների բողոքի հետ կապված եւ այլն: Բայց այս մասին ոչ մեկ չի ուզում հիշել: «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ հիմա էլ ակտիվացել է»,- շեշտեց Մարտիրոսյանը հավաստիացնելով, որ ժողովուրդը չի հիասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունից եւ ոչ էլ` «Ժառանգության» մյուս անդամների:
Նրա խոսքով` անվստահություն «Ժառանգության» հանդեպ գոյություն չունի:
«Մենք բոլորս անկախ մեր կուսակցական պատկանելությունից մտահոգվելու բան ունենք Հայաստանի հետ կապված: Պետք է բոլորով համախմբվել, առանց նախօրոք գրված ծրագրի, բոլորով միասին օրակարգ գրել, կյանքի կոչել ու երկիրը դուրս բերել այս իրավիճակից, հակառակ պարագայում՝ ամեն մեկը կփորձի իր նեղ շահը առաջ քաշել»,- ավելացրեց Մարտիրոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031