Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծրագրեր, որոնց արդյունքը չի երեւում

Օգոստոս 02,2013 12:07

Այն, որ Հայաստանն օր օրի դատարկվում է, տեսանելի է բոլորին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից։ Անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խուսափում էր հրապարակել այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները։ Միայն նախօրեին ԱՎԾ-ն ներկայացրեց առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 123 հազար 303: Իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր՝ 99 հազար 255՝ 24 հազար 48-ով պակաս։ Երեկ «Ժողովուրդ»–ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։

– Պարոն Ասատրյան, արտագաղթն օր օրի աճում է։ Քանի որ ժողովուրդը երկիրը լքում է առավելապես սոցիալական պատճառներով, խնդրում եմ նշել, թե Դուք՝ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ի՞նչ կանխարգելիչ քայլեր եք իրականացնում։ Ինչպե՞ս եք պայքարում, որպեսզի հասարակության սոցիալական վիճակը բարելավվի, եւ արտագաղթի հոսքը վերջապես դադարի։
– Ուրեմն մենք ժամանակին՝ դեռեւս 2009թ., հաստատել ենք ժողովրդագրության հայեցակարգը, որտեղ անդրադարձ է կատարվում ժողովրդագրական բոլոր խնդիրներին, այդ թվում եւ՝ միգրացիային։ Քանի որ ցանկացած երկարաժամկետ հայեցակարգի կամ ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում վերանայել… այսպես ասեմ, նաեւ տարեկան ծրագրերով յուրաքանչյուր տարի նախատեսված են այն միջոցառումները, որոնք մենք իրականացրել ենք նաեւ Ձեր կողմից ներկայացրած խնդիրների կանոնակարգման նպատակով։
– Բայց միայն այդ ծրագրերը…
– Ուրեմն մի բան նշեմ, որ դա կոմպլեքս խնդիր է, դա մեկ խնդիր չէ, որ դիտարկեք մեկ հարց։ Եվ այս տարի արդեն, հաշվի առնելով նաեւ նախորդ տարվա մեր այս աշխատանքների փորձը, մենք փորձել ենք իրականացված ծրագրերի արդյունավետությունը, որակը գնահատել։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն են ունենում այդ ծրագրերը, արդյոք օգնում են այդ նպատակների ու խնդիրների լուծմանը։ Դա նաեւ շատ ինստիտուցիոնալ գործընթաց է, որը մենք իրականացրել ենք, որպեսզի կարողանանք ռեալության մեջ գնահատել մեր կատարած աշխատանքները։ Եվ ըստ անհրաժեշտության, եթե, օրինակ, մեզ պետք է 50 ծրագիր իրականացնել, ապա, օրինակ, 10-ն ենք իրականացրել, որն այս դեպքում ավելի թիրախային ու նպատակային է եղել։ Հիմա կառավարության ծրագրով ամրագրված է նաեւ ազգային ծրագրի հաստատումը, եւ արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետք է նախապատրաստվել, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաեւ լավագույն փորձագետներին, նաեւ, ըստ համաձայնության, Ազգային ժողովի պատգամավորներին եւ կառավարությունից համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին։ Որպեսզի ձեւավորենք ազգային ծրագիր առաջիկա 5 տարվա համար եւ ապահովենք դրա իրականացումը։ Նորից եմ ասում՝ դա միջոցառումների համալիր ծրագիր է։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031