«Արտաքին քաղաքականության հետ կապված կարեւոր քայլեր ենք անում»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնգրի նախաստորագրումը:
Նրա ձեւակերպմամբ` այդ համաձայնագրի ընդունման եւ կյանքի կոչման պարագայում մենք որակական փոփոխություններ կունենանք: Բացի այդ նա նշեց. «Կարծում եմ, սա չի նշանակում, թե Հայաստանը հակառուսականություն է իրականացնում: Մենք ազգովի պայքարեցինք Ղարաբաղի համար եւ ստացանք նրա ազատագրումը, հիմա ժամանակն է, որ ազգովի պայքարենք մեր ժողովրդավարության համար եւ դրա գործիքներից մեկը ասոցացման համաձայնագիրն է: Պետք է հնարավորություն ընձեռենք, որ մեր երկրի անկախության պաշտպանությունը մեծանա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ