Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտում աֆրիկյան ժանտախտի համաճարակ է

Օգոստոս 02,2013 12:03

Վազաշենում սատկել է 156 խոզ

Հուլիսի 14-ից մինչ այժմ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է: Գյուղապետն ասաց. «Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ այդ անկված խոզերը թաղում էին տարբեր տեղերում՝ սեփական հողամասում կամ այլ տեղ, դրանից հետո խոզերի թաղումը այդ նպատակով հատուկ վայրում է կատարվում, իրականացվել են ախտահանման աշխատանքներ»: 

Մեր տեղեկություններով աֆրիկյան ժանտախտից խոզեր են սատկել նաեւ Դիտավան համայնքում, սակայն Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը դա ժխտեց: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վասիլ Գալստյանը աֆրիկյան ժանտախտի հետ կապված տեղեկություններ չտրամադրեց, ասելով, որ ինքն արձակուրդում է:
Գյուղացիները դժգոհում են, որ 4500 դրամով գնում են անասնակեր թեփի 28-30 կգ պարկը, կերակրում-պահում խոզերը, սակայն արդյունքում կենդանիները սատկում են: Հավելենք, որ խոզերի այս հիվանդությունը բուժում չունի: 2007 թվականին աֆրիկյան ժանտախտը տարածվեց Հայաստանում: Մասնագետների վկայությամբ՝ այդ հիվանդության վարակը 7 տարի պահպանվում է շրջակա միջավայրում: 2007 թվականին սույն հիվանդության համաճարակի հետեւանքով Տավուշի մարզում հարյուրավոր խոզեր սատկելով՝ չթաղվեցին, նեխեցին անտառներում եւ ձորերում, վարակը տարածվեց բնության մեջ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031