Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նավթ չունենք, մեր մշակույթն է մեր նավթը». Պերճ Զեյթունցյան

Օգոստոս 02,2013 00:30

«Հազվադեպ են այն անհատականությունները, որոնց անունները այցեքարտ են: Պերճ Զեյթունցյանը ձեւավորվել է սեփական ժամանակը, յուրատեսակ ձեւերն ու մեթոդաբանությունը: Նա բերեց նոր հայացք, դեպի լույս, դեպի այլ արժեքներ»,-այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լեւոն Մութաֆյանը:

Գրականագետի պնդմամբ Զեյթունցյանի գրականությունն արեւմտյանի եւ արեւելյանի սինթեզն էր: Նա ճանապարհ բացեց համաշխարհային գրականության մեջ, գլխիվայր շրջեց ամեն ինչ: Նրա հայտնությունը մեխանիկական չէ, նա համաշխարհային սերնդի առաջնորդ է.

«Գեղարվեստի ուսումնասիրման նյութ է մարդն ու աշխարհը: Անհատն է ծնում ժամանակի մոդելը, փիլիսոփայական սիմվոլը գրականության մեջ: Ժամանակը բոլորին տանում է դեպի ինքնաստուգում: Զեյթունցյանի մոտ չկան պետական ծառայողներ եւ բանվորներ: Նրա գրականությունն ոչ այնքան ազգայինից սնվող, այլ արեւմտյանից սնվող ինքնություն է

Հայ արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի խոսքով Հայաստանի մշակույթը շատ մեծ ուժ ունի.

«Մարդն այնքան տարեկան է, որքան իրեն զգում է, դա ճիշտ է ասված հենց իմ դեպքում: Պետք է ապրել քո իսկ տարիքի օրենքներով, գործնական հայրենասիրությունով: Մշակույթը մեր ինքնության վկայականն է, մենք նավթ չունենք, մեր մշակույթն է մեր նավթը»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031