Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հիվանդանոցում իմ ու քո հիվանդ չկա». Հայկ Շմավոնյան

Օգոստոս 02,2013 00:22

Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարելով Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ բժշկական կենտրոններում, ծաղիկներ, հուշանվերներ, շնորհավորական բացիկներ  նվիրեցին տարածաշրջանի հիվանդանոցներում այսօր ծննդաբերած մայրերին:

DSC06249

 

Շրջայց կատարելուց եւ նվերներ փոխանցելուց բացի, մի փոքր ուսումնասիրեցինք շենքային պայմանները, որտեղ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանի խոսքով` հիվանդանոցը վերանորոգվել է, հագեցվել գույքով եւ սարքավորումներով  2010 թվականին, ունենալով` հրաշալի մասնագետներ. «Ես ինքս էլ լինելով վիրաբույժ պատրաստում եմ կադրեր: Այսօր իմ աշակերտները հրաշալի, առանց վախենալու կեսարյան հատում են անում, իհարկե, իմ վերահսկողության եւ անմիջական ներկայությամբ»,-ասաց Շմավոնյանը:

DSC06277

Ըստ նրա` Ապարանի հիվանդանոցի թե շենքային, թե տեխնիկական եւ թե մասնագետների առումով լիովին համապատասխանում է որակյալ բուժում ստանալու եւ շատ կյանքեր փրկելու համար:  Շմավոնյանն ամեն բան անելու է, որպեսզի իր բուժհաստատությունը վստահություն ունենա տարածաշրջանում. «Եթե մարզպետը, գյուղապետը, իրենց ընտանիքները օգտվեն քո հիվանդանոցից, ապա ինքնաբերաբար մյուսների մոտ վստահություն է ձեւավորվում»,-ասաց տնօրենը, հավելելով, որ գլխավորը հիվանդի նկատմամբ վերաբերմունքն է. «Չունես վերաբերմունք, հիվանդ չես ունենա.սա էլ է բիզնես: Եվ ամենակարեւորը, որ մեր հիվանդանոցում իմ ու քո հիվանդ չկա : Հավասար նայում ենք բոլոր հիվանդներին: Նրանք բոլորը բոլորիս հիվանդներն են, տարբերություն չկա: Հիվանդանոցը սրբավայրի նման մի վայր է»,-վստահեցրեց վիրաբույժը:

DSC06282

Այլ էր պատկերը Ծաղկահովիտ բժշկական կենտրոնում: Այստեղ առաջնային կարեւորագույն խնդիրներից մեկը շենքի վերանորոգման հարցն է: Ազատ Ղուկասյանն ընդամենը յոթ ամիս է, ինչ նշանակվել է տնօրեն: Այս ընթացքում վերանորոգել է չորս հիվանդասենյակ եւ դիահերձարանը.«Իմ հնարավորությունների չափով արել եմ, որքան կարողացել եմ, անգամ ներդնելով սեփական միջոցներից, քանի որ խայտառակ պատկեր էր: Մասնագետների խնդիր չունենք, մեր միակ առաջնային խնդիրը շենքի վերանորոգումն ու պայմանների բարելավումն է»,-ասաց նա:

DSC06295

Նույն խնդրի առաջ էր կանգնած նաեւ Աշտարակի բժշկական կենտրոնը, սակայն  ի տարբերություն Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի, այս բուժհաստատության համար նախագահն ինքն է խոստացել աջակցել, որի մասին ասաց կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031