Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Տարոն Մարգարյանին. «Ճիշտը ընդունելն է»

Օգոստոս 01,2013 21:19

Օրերս լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, թե ինքը գծատեր չէ. «Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»:

Դիտարկմանը՝ ասում են, որ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է պատկանում, Քաղաքապետը հակադարձել էր՝ «Ես շատ ՍՊԸ-ներ, կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է՝ «Տարոն», դա ի՞նչ է, նշանակում է՝ ի՞մն են: Շահարկում են, որ Ավան վարչական շրջանում ինչքան խանութներ կան` իմն են, ինչ կա Ավանում՝ Տարոն Մարգարյանինն է: Ոչ, նման բան չկա»:

Այսօր Aravot.am-ը քաղաքապետի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարցրեց՝ հավատո՞ւմ եք Տարոն Մարգարյանի այդ հայտարարությանը, որ ինքը գծատեր չէ: Նա պատասխանեց. «Հավատալու կամ չհավատալու խնդիր չունեմ, որովհետեւ ֆեյսբուքում տեղեկատվության հանդիպեցի, որտեղ լուրը հաստատված էր: Համենայնդեպս, կարծում եմ, ըստ էության իմ հավատալ-չհավատալու խնդիրը չի: Գոյություն ունեն փաստաթղթեր, եթե փաստաթղթերը դա են ասում, ուրեմն դա այդպես է: Հնարավոր է ինքը ինչ-որ պահի ստեղծել է, հետո հեռու է գնացել ղեկավարությունից: ՍՊԸ-ն, նշանակում է, որ նա բաժնետոմսեր էլ չի կարող ունենալ: Մինչեւ իրավական առումով հստակ չպարզաբանվի, չեմ կարող ասել: Բայց այն, որ ինքը նախկինում անմիջականորեն մասնակից է եղել տրանսպորտային ծառայություններ մատուցելուն, կարծում եմ, բոլորին է հայտնի: Նա դա հանգիստ կարող է ասել: Մանավանդ Գալուստ Սահակյանն էլ ասել էր, չէ՞, որ ինքը շատ լավ բիզնես անող մարդ է, մասնաբաժիններ ունի բիզնեսում եւ այլն: Այնպես որ, կարծում եմ, ճիշտը ընդունելն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե նորմալ երկրում սուտը բռնացնելը, կամ հաստատելը վերջանում է ամենաստորացուցիչ պատժով,
    ապա մեր երկրում այն՝ պատվավոր է, որեմն լավ տղա է, տակից դուրս գալացող է և այլն:
    Իսկ եթե տարոնն ու իր վերդասի բանդան բիզնեսներ չունեն, ապա որտեի՞ց է նրանց տասնյակ միլիոն դոլարների կապիտալները, իսկ եթե առաջ ունեցել են հիմա չունեն, ապա որտե՞ղ ցնդեց
    այդ ամենը, երբ ավելի բարձր պաշտոնների անցան: Չե՞ որ մեր երկրում պաշտոնը,՝ առաջին հերթին
    անօրեն բիզնեսի պահապանն է, այլ ոչ հակառակն:
    Մինչև, որ սուտը մեր երկրում գոնե ամոթալի և դատապարտելի արատ չհամարվի, ոչ մի լավ բանի
    չենք հասնի: Իսկ թաղի խուժանը այսօր լիիրավ վայելում է իր վաստակը՝ տարոնին քաղաքապետ
    նշանակելու գործում, և թող մի ոստիկան փորձի նկատողություն անի, չի անի քանի որ նա էլ է
    համագործակցել,՝ ,,քաղաքապետի ընտրություններ,, կոչվող հանցավոր օպերացիային թաղի խուժանի հետ մեջք մեջքի տված: Ահա՝ երկրի կործանման փթած արմատները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031