1914թ. օգոստոսի 1-ը կապվում է առաջին համաշխարհային պատերազմի հետ, որը տեւել է չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIX դ. վերջին-XX դ սկզբին ձեւավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) եւ Կենտրոնական պետությունները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա եւ Իտալիա, այնուհետեւ միացել է Թուրքիան): Պատերազմի մեջ ներքաշվել է երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվել է 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվել է 10 մլն եւ վիրավորվել 20 մլն մարդ:
Օրվա կապակցությամբ` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ` փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարեցին Ապարան, Ծաղկահովիտ, Աշտարակ բժշկական կենտրոններում, որտեղ նորածիններին եւ նրանց մայրիկներին փոխանցեցին հուշանվերներ, ծաղիկներ եւ շնորհավորական բացիկներ:
Փոխմարզպետի փոխանցմամբ` օրվա ընտրությունը կայանում է նրանում, որ պատերազմ աշխարհի երեսին այլեւս չլինի, հնչի մանկան ճիչը եւ ազդարարի մի նոր կյանքի սկիզբը. «Մենք չենք ուզում, որ ծնունդը ասոցացվի պատերազմի հետ, այլ ցանկանում ենք, որ կապվի մեր կանանց նկատմամբ ուշադրությամբ, քանի որ նրանք այսօր հերոս են դառնում»,-ասաց Մովսիսյանը, հավելելով, որ շնորհավորական բացիկը պատրաստելիս մեծ ուշադրություն են դարձրել բարեմաղթանքին. «Թող հայ մանուկները շատ ծնվեն Հայոց աշխարհում, կնունքը` որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում»,-մեջբերեց փոխմարզպետը:
Կարդացեք նաև
Ծննդատներում վերջիններիս դիմավորեցին ջերմությամբ եւ ժպիտներով: Մայրերն անակնկալի էին եկել տեսնելով փոխմարզպետին ծաղիկներով եւ նվերներով իրենց պալատում. «Սա ինձ համար կրկնակի ուրախություն է: Մեզ համար անակնկալ էր»,-ասաց նորաթուխ մայրիկը, հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:
Այսօր Ապարանի ծննդատանը լույս աշխարհ էր եկել 1 աղջիկ 3 տղա, Աշտարակում` 1 տղա, 3 աղջիկ, իսկ Ծաղկահովտում 2 աղջիկ, որից մեկը ազգությամբ եզդի էր: Փոքրիկին հասցրել էին անվանակոչել Խանում` Խանմ տատիկի պատվին:
Օրվա հագեցվածության պատճառով` Թալինի բժշկական կենտրոն այցը մասնակիցների կողմից կիրականացվի վաղն առավոտյան:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Քրիստինե,մեկ անգամ կարդացի գրածդ,չորս անգամ՝ հոդվածիդ առաջին պարբերությունը:Ուզեցի ինձ համար ճշտել՝ ի՞նչ կապ ունի առաջին համաշխարհայինը Արագածոտնի այդ միջոցառման հետ:Արդյո՞ք Հայաստանում այդ օրը նշանակալի ինչ-որ բան չի եղել, որպեսզի հրապարակման անարժան միջոցառումը դրա հետ կապեիք:Իսկ մի՞թե այդքան անհրաժեշտ է ինչ-որ բանի հետ կապել:Ուղղակի զարմացած եմ միջոցառման կազմակերպիչների մտածողության վրա:Իսկ Դուք էլ, Քրիստինե, պետք է շրջանցեիք այդ փաստը՝ համարելով այն անհեթեթություն:Եվրոպական երկրներում հաստատ այդ մասին չեն հիշում:
Հասկանում եմ Ձեր վրդոհմունքի պատճառը, բայց միջոցառումը ես չէ, որ կապել եմ առաջին համաշխարհային պատերազմի հետ, այլ ակցիայի մասնակիցները, որը լուսաբանման ընթացքում շրջանցելը, ճիշտ չեմ համարում: Լավ կլիներ նման միջոցառումներ տարբեր անհատների կողմից հաճախ իրականացվեր, առանց <> օրերի: Հայ մայրերն արժանի են ուշադրության:
Սպարտակ՛, թե ինչ կապ կա համաշխարհային պատերազմի սկզբի ու այդ միջոցառման օրվա մեջ,արդեն կարդացել ես, ու անիմաստ եմ համարում երկրորդ անգամ հարցնելը, մանավանդ են մարդուց, ով դա ուղղակի լուսաբանումա, իսկ ինչ վերաբերվումա քո են գրածին թե Քրիստինան ինչ պիտի աներ կամ չաներ, ասեմ, որ ստեղ մենակ դու ես անում բաներ որ պիտի չանեիր. ու հաստատ դու են մարդը չես ով կարա իրան ասի, թե ոնց աշխատի կամ ինչ անի. եթե ավել բան ունես ասելու ֆեյսբուքում կգտնես Սոս Քարամյան:
Քրիստինա Միրզոյան, ես իմ կամենտարյաի մեջ գրելեի Աշտարակի հիվանդանոցի մասին համառոտ, կլյատվա գիպակրատեն երդվու, հիվանդների մեջել տարբերություն էն դնում… մենակ պատուհաներնեն եվրօ, ներսը ոնցոր անիյի ավերակը լինի… վոզանոցա, ոչմի սանիտարական նորմ չի համապադասվանում, անձանպ ականատեսեմ եղել, որ մարսպետարանի Էկիպաժը ժամանեց Աշտարակի հիվանտանոց… կարողեք գնաք ստուգեք, ինչու? չեք լուսաբանում ճշմարտությունը. մամոլի պատիվնել քցումեք…
Մանուկ Հովիկյան, երբ կարդաք այս հոդվածը, այն ժամանակ էլ կխոսենք…` https://www.aravot.am/2013/08/02/272473/