Այս պահին Մաշտոցի պուրակում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները հավաք են կազմակերպել՝ քննարկելու, թե ինչ պետք է անեն առաջիկա օրերին: Այսօրվա բուռն իրադարձություններից հետո, երբ ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ բախում՝ վրանների տեղադրման հետ կապված, ակտիվիստները քննարկում են, թե արժե արդյո՞ք նորից փորձել վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ, ինչպե՞ս պետք է դա անել:
Նախաձեռնության անդամներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր առաջարկությունը: Քննարկումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն մարդիկ, որոնք նորից կփորձեն հանրային տարածքում վրան տեղադրել: Իսկ ոստիկանության բաժին տարված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ