Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«24 ժամում 2 մահվան դեպք, որոնք հնարավոր չէ միանգամից ընկալել»․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Օգոստոս 01,2013 20:18

Երեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տարածել բանակում մահացած զինծառայողի վերաբերյալ: Քանի որ նույն օրը բանակում զինծառայողների մահվան 2 դեպքի մասին էր հայտնի դարձել, և երկրորդ դեպքի մասին մամուլի հաղորդագրություններ տարածվել են այն ընթացքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն արդեն գտնվել են զինծառայողի տանը, այդ իսկ պատճառով ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ թյուրիմացությամբ Մանուչար Մանուչարյանի անվան փոխարեն նշվել է Արման Մուրադյանի անունը:

Արդեն առավոտյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զրուցել է Մանուչարի հարազատներից մեկի հետ, ով հայտնել է, որ դիակը դեռևս չի տեղափոխվել Վանաձոր: Բացի այդ, հարազատներին հայտնի են դարձել դեպքի մասին որոշ հանգամանքներ, մասնավորապես այն, որ Մանուչարի ծոծրակի վրա հայնտաբերվել է գնդակի 3 հետք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցում է զինծառայողների ընտանիքների ներողամտությունը հաղորդագրության մեջ տեղ գտած թյուրիմացության համար:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031