Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանին. «Մի կողմից խփում եք, մյուս կողմից փորձում եք այդ ուժն օգտագործե՞լ»

Օգոստոս 01,2013 20:12

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանն 1-in.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «Նախախորհրդարանը» գործակցության լայն հարթակ է ձեւավորել եւ գործնականում կարող է տեղավորել բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական հոսանքներին ու քաղաքացիական նախաձեռնություններին: Նա «Նախախորհրդարանի» անունից երկխոսության պաշտոնական հրավեր էր ուղարկել բոլոր առողջ ուժերին եւ անձանց:

Այս առաջարկը զարմացրել է «Ժառանգության» ներկայացուցիչներին: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սէֆիլյանին հիշեցրեց, թե ինչ դիրքորոշում է ունեցել ինքը մի քանի ամիս առաջ եւ ինչ հայտ է ներկայացնում հիմա. «Ինքը միշտ արտահայտվել է կուսակցությունների դեմ: Ի տարբերություն պարոն Սէֆիլյանի, մենք չենք առաջարկում ուժերին, որ  ներառվեն «Ժառանգության» մեջ: Մենք ընդամենը ասում ենք՝  կլոր սեղանի շուրջ նստենք՝ կլինի դա իշխանական դաշտից, ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից: Բոլորս միասին փորձենք ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Ես ընդհանրապես չգիտեմ, չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում կուսակցական համակարգը չեմ ընդունում, բայց քաղաքական ուժերին պատրաստ եմ ներառել: Այսինքն, մի կողմից խփում ենք, մյուս կողմից փորձում ենք այդ ուժն օգտագործե՞լ: Որ քաղաքական ուժերի ուժը, էներգիան, կարողությունները պետք է օգտագործվեն՝ դա անկասկած այդպես է: Ոչ թե մասնատման գործընթաց պետք է գնա, այլ՝ միավորման: Բայց եթե դու բացառում ես, այդ դեպքում ինչպե՞ս ես միավորվում նրանց հետ: Մենք  «Ժառանգության» հետ միավորվելու խնդիր ընդհանրապես չենք դնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգարժան՝ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունը իր միամտությամբ,՝ մեղմ ասած ինձ զարմացնում է: Ինչպես կարելի է պատկերացնել կլոր սեղանի շուրջ նստած,՝ գալուստ սահակյանին,
    արտաշես գեղամյանին, նաիրա զուրաբյանին, տիգրան ուրիխանյանին, հեղինե բիշարյանին,
    ,,նրանց առաջին դեմքերին չեմ նշում, որ շատ սարսափելի չլինի,, և Արմեն Մարտիրոսյանին,
    Զարուհի Փոստանջյանին, և իհարկե՝ Ժիրայր Սեֆիլյանին: Երբ երկու խմբերը ունեն բացարձակ
    տարբեր նպատակներ: Մի՞ թե՛ կարելի է այսօրվա աստծու կողմից տված հնարավորությունը ձեռքից
    բաց թողնել,՝ հանցագործ ռեժիմի վիժեցման հնարքներով, Ձեր օժանդակությամբ: Մի՞ թե՛ կա ավելի
    մաքուր և ազնիվ ուժ, քան ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, կոչ
    անելով այն գեղեցիկ երիտասարդությանը, որը պայքարեց հաղթեց, և պայքարում է ու հաղթելու է:
    Այն ո՞ր միամիտն է կարծում, թե իշխող հանցախմբին կարելի է դաստիարակել, ովքեր մինչև
    ականջները թաղված են հանցանքի ծովում, և հանկարծ մեղա գան և սկսեն իրենց թալանածով
    բավարարվել, և մտածել երկրի ու ժողովրդի համար:

  2. Armine G says:

    Ես առաջարկում եմ բոլոր կուսակցություններին ու կազմակերպություններին հավաքվել երիտասարդության շուրջը: Նրանք են այսօրվա միակ առաջնորդող ու հաղթող ուժերը: Մեր զարգացած ու ազնիվ երիտասարդները իրենց հաստատակամ, անզիջում, բայց արդար պայքարում անպայման կհաղթեն հաստավիզ, տգետ, կարծրացած չինովնիկներին ու նրանց պարարտացած իշխանությանը: Լույսը միշտ հաղթում է խավարին: Դա բնության օրենքն է:

  3. grrr says:

    Իսկ Ժիրայրին խորհուրդ եմ տալիս իր շուրջը չհավաքել ֆեյսբուքյան ակտիվիստների, կեղծ բնապահպանների, անհաջողակ քաղաքական գործիչների և որ ամենակարևորն է՝ անվճռական մարդկանց, ովքեր վճռական պահին Րաֆֆու նման թողնելու են մարտի դաշտը և փախչելու:

  4. Զարիկ says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի դաշտը չի թողել: Եթե դուք մասնակցել եք ապրիլի 9-ի երդմնակալությանը, պետք է, որ լավ հիշեք, թե ինչ կատարվեց, երբ Րաֆֆին հայտարարեց, որ երդմնակալությունից հետո մի փոքր դադար կլինի` այսինքն երեժշտություն, այնուհետև կայցելենք Ծիծեռնակաբերդ, որը խորհրդանշական բնույթ ուներ: այն է` որ Հայաստանից գաղթել է նույնքան մարդ, որքան 15 թվականին մորթվեցին Արևմտյան Հայաստանում: Ցավոք, հրապարակում կային մարդիկ, այն էլ ոչ քիչ, պահանձեցին երթ դեպի Բաղրամյան 26: Րաֆֆին մի քանի անգամ փորձեց հանգստացնել մարդկանց, որ պահը չէ Բաղրամյան 26 գնալը, բայց ժողովրդի մեծ մասը պահանջեց, և Րաֆֆին տեղիք տվեց: Երթի ժամանակ արդեն պարզ դարձավ, թե ովքեր և ինչի համար ստիպեցին Րաֆֆուն գնալ Բաղրամյան 26: Այնտեղ կային ուժեր, ովքեր թիկունքից հարվածեցին ոչ միայն Րաֆֆուն, այլև ժողովրդական շարժմանը: Նրանք հրահրեցին բախում ոստիկանության հետ, և Րաֆֆին էր, որ իր ընտանիքով դեմ կանգնեց ոստիկանական ուժերին և թույլ չտվեց, որ արյուն թափվի: Նա հայտարարեց, որ գնում ենք Ծիծեռնակաբերդ: Այն մարդիկ, ովքեր շարժման նվրիյալներ էին Րաֆֆու հետ շարժվեցին Ծիծեռնակաբերդ: Իսկ Բաղրամյան 26-ու մնացին այն դավաճանները, ովքեր փորձեցին ղեկավարել այնտեղ մնացածներին: Անուններ չեմ տալիս: Իսկ երբ Րաֆֆին վերադարձավ Ծիծեռնակաբերդից, այդ նույն մարդիկ նրա հետ այնուամենայնիվ անցան Բաղրամյանով, որը ոչինչ չտվեց: Ապրիլի 9-ից հետո պարզվեց այն մարդկանց դեմքերը, ովքեր Րաֆֆու հովանու տակ անուն ձեռք բերեցին և սկսեցին մի շարժում, որը կոչվեց նախախորհրդարան: Ինչպես միշտ, հայոց պատմության մեջ միշտ էլ եղել են դավաչաններ, ովքեր վճռական պահին դավաճանել են: Մինչ Րաֆֆիին միանալը, որևէ մեկը գաղափար ուներ Նախախորհրգարան կոչվածին, գիտեիք, թե ովքեր են նրանք, ինչ ուժ է և այլն: Միայն այս արարքի համար, ես երբեք չեմ միանա Նախախորհրդարանի նախաձեռնած որևէ միջոցառման:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031