Այսօր` կեսօրին, Երեւանի քաղաքապետարանի մոտից Armenia Today կայքի վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը չի առեւանգվել: ՀՀ ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը Aravot.am-ին ասաց, որ Ա. Կիվիրյանին Ոստիկանություն են տարել հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար (վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդված):
Պարոն Մալխասյանն ասաց, որ Ա. Կիվիրյանը տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով. «Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, վարչական օրենսգրքի 182 հոդվածի համաձայն, նրան առաջարկվել է հաղորդում տալ, որից նա հրաժարվել է»:
Պարոն Մալխասյանը չմեկնաբանեց Ա. Կիվիրյանի պնդումները, թե ոստիկանները իրեն մարմնական վնասվածք են հասցրել. «Ասացի` ինչ ասացի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ