Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ պետք է թեթև ապրի, բայց դա չի նշանակում լինել պոֆիգիստ». Մարկ Սաղաթելյանի մասին

Օգոստոս 01,2013 19:21

Դու այսօր կարող ես առողջ քայլել, իսկ վաղն ընդհանրապես կարող ես չլինել:

Երբ ես սայլակում էի, ես ընկալեցի առողջ մարդկանց հայացքները, ովքեր խղճում էին քեզ:

Ես ուզում եմ, որ ցանկացած ոք հաշմանդամ մարդ տեսնելուց չխղճա նրան, այլ մտածի, որ Աստված չանի, բայց ինքը ևս կարող է այդ կարգավիճակում հայտնվել: Ուզում եմ, որ հավասար դասեն իրենց: Մարդ պետք է թեթև ապրի, բայց դա չի նշանակում լինել պոֆիգիստ: Հիվանդանոցում մի տղայի հանդիպեցի, ով երեք տարի անշարժ պառկած էր. չէր կարողանում շարժել ձեռքերը, ոտքերը, միայն գլուխն էր թեթև շարժում ու խոսում: Եթե ուրիշները նման դեպքում դիմում են ինքնասպանության, նա այնքան օպտմիստ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, ես կլավանամ: Իսկ բժիշկները ասում էին՝ դա պարզապես հրաշք կլինի, այդքան ծանր էր նրա վիճակը, նա ինքնուրույն չէր շնչում: Այդ մարդուց շատ բան կարելի է սովորել, նա իսկապես ապրում էր… Իսկ մնացածն ինչ են անում. ասում են՝ վայ չունեմ մեքենա կամ կոշիկս հին ա…

Այդ արժեքների փոփոխությունը եղել է իմ մեջ….

Ասում են՝ աշխարհի սիրտը գտնվում է Կովկասում: Երևի թե դա այն պատճառով է, որ մենք՝ կովկասցիներս, երախտապարտ ենք, բարի, սիրում ենք մեր հողը, մեր ընտանիքը, երեխաներին…

Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք և ընկերներ կան:

Բոլորիդ սիրում եմ…

Սրանք կենդանության օրոք տարբեր հարցազրույցների ժամանակ Մարկ Սաղաթելյանի հնչեցրած խոսքերն են: Օպտիմիստ մարդ, ով գիտեր կյանքի արժեքը, գնահատում էր նրա ամեն մի վայրկյանը: Անցյալ տարվա չարաբաստիկ վրաերթից հետո հայտնի շոումենը գերմանացի բժշկին կոչեց իր փրկիչը, ում շնորհիվ կարողացավ ողջ մնալ և չդառնալ հաշմանդամ մարդ: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա խոստովանեց, որ իր մոտ արժեքների վերանայում է կատարվել. «Պետք է ամեն վայրկյան քո ապրած կյանքից հաճույք ստանաս, ժպտաս, լավ լինես, որովհետև վաղվա օրը կարող է չգալ: Ինձ մոտ արժեքների փոփոխություն է եղել…»,-այդ ժամանակ ասել է նա: Մարկի մահը ցնծեց ողջ հայությանը: Նրա ընկերները, հարազատները ողջ մամուլը հայտնում էին իրենց ցավն ու թախիծը: Ռուս դերասան Միխայիլ Գալուստյանը նրա մասին ասել է. «Շատ բարի ու դրական մարդ էր: Շատ ցավալի է»։

Դերասան Արմեն Պետրոսյանն էլ «բողոք է հայտնել», որ այդքան անարդար է կյանքը. «5 օրվա մեջ կորցնել 2 ընկեր և երկու շատ ուրախ մարդ: Աստված հոգիներդ լուսավորի, իմ ընկերներ: Մարկ ջան, ի՞նչ արեցիր դու մեր հետ»: Բժիշկ, ԿՎՆ-ական, Սաղաթելյանի ընկերը՝ Դավիդ Մաթևոսովը, համացանցում տեղադրել է իրենց վերջին խոսակցությունը. «Սա մեր վերջին երկխոսությունն է Մարկ Սաղաթելյանի հետ՝ 10 օր առաջ։ Ես ցանկանում եմ պատռել իմ ճերմակ խալաթն ու բղավել՝ կներես ընկեր, որ չկարողացա պաշտպանել քեզ, որ չկարողացա օգնել։ Նա անգամ դրա հնարավորությունը չտվեց։ Մարդ, այդպես արդար չէ»,- գրել է նա։ «Դու բոլորիս հիշողություններում մնալու ես ժպիտը դեմքիդ: Միշտ ուրախացրել ես բոլորին, հաճախ կարիք ունենալով, որ քեզ ուրախացնեն: Կորուստը սարսափելի բան է, բայց այն ստիպում է շատ արժեքներ գնահատել ու հասկանալ: Դժվար է հավատալ, որ չկաս, Մարկ: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեզ հետ ես, մեր մտքերում, ու մենք արդեն կարոտել ենք քեզ»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է տեղադրել երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Մարկ Սաղաթելյանի մահվանը անդրադարձել է նաև միջազգային մամուլը՝ ռուսական news.rambler.ru-ն, itar-tass.com-ը, regnum.ru-ն, BBC.-ի ռուսական լրատվական ծառայությունը և այլն: Ռուս հասարակությունը նրան ավելի շատ ճանաչում է որպես ԿՎՆ-ական Մարկ: itar-tass.com-ը գրում է. «Մարկն այն արտիստն է, ով հանրահայտ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ ռուսական հեռուստաընկերության ուղիղ եթերով Մ.Գորբաչովի նմանակումն արեց»:

Հիշեցնենք, որ հայտնի հաղորդավարը մահացել է երեկ՝ ժամը 12:30-ի մոտակայքում: Ավելի վաղ նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունն այսօր է:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031