Բնապահպանական պետական տեսչությունը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում ստուգումներ է իրականացնում: Ըստ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ դրանք բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման եւ նորմերի պահպանման վերաբերյալ ընկերության կողմից իրականացվող գործունեության հերթական ստուգումներ են:
Տեսչության աշխատանքային ծրագրով նախատեսված հերթական այս ստուգումները «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում սկսվել են հուլիսի 31-ից եւ կտեւի 75 օր: Ընկերությունում վերջին անգամ ստուգումներ անցկացվել են 2010թ.-ին:
Ինչպես տեղեկացանք Լեւոն Պետրոսյանից, այս պահին ստուգումներ իրականացվում են միայն Կապանի կոմբինատում, իսկ Սյունիքի մարզի մյուս հանքարդյունաբերական ընկերություններում ստուգումներ չեն արվում:
Կարդացեք նաև
Ստուգումներ անցկացնող աշխատանքային խումբը ղեկավարում է բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ