Հուլիսի 31–ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:
Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի նստավայրում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։
Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերին։
Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր եղբայրական ողջույնները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
ՀՀ ԱԳՆ