Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է երևանցի գերազանցիկ աշակերտներին, ովքեր ամառային արձակուրդին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար։
«Ուրախ եմ, որ կարողացանք այդ հնարավորությունն ընձեռել ձեզ։ Սա Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքաների հետ, որոնց հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության պայմանագրեր ունենք։ Այնպես որ, շարունակեք լավ սովորել և լավագույնս դրսևորել ձեր գիտելիքները նաև մշակութային ու մարզական բնագավառներում: Վստահ եղեք, որ ձեր ջանքերը այսուհետ ևս կգնահատվեն»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Աշակերտները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին և քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուներին, ովքեր գնահատել են իրենց կրթական հաջողությունները` այդպիսով նաև յուրովի խթանելով ու նպատակաուղղելով նորանոր ձեռքբերումների։ Երեխաները քաղաքապետին պատմել են իրենց տպավորությունների մասին և ընդգծել այն մեծ ուշադրությունը, որ ցուցաբերել է հյուրընկալող կողմը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն