Հուլիսի 31-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ՝ կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկեցին խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ եղավ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարեւորվեց նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ