Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքն աջակցության է սպասում

Օգոստոս 01,2013 17:57

Նորոգման ժամկետը հայտնի չէ

Այս տարվա հունվարի 26-ին Գոշավանք այցելած, այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: Հնամենի վանական համալիրին հարիր չեն ապակե գմբեթները, որոնք տեղադրվել են, որպեսզի անձրեւները համալիրի շինությունների ներս չլցվեն: Եկեղեցիները քարերը որոշ տեղերում թափվում են, պատերն ամրացման կարիք ունեն: Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ Գոշավանքը նորոգվելու է , դրա համար նախագիծ է կազմվում: Սակայն գյուղապետը չգիտեր,թե ի՞նչ միջոցներով, որքա՞ն գումարով եւ ե՞րբ է նորոգվելու 12-13 -րդ դարերի կրոնական,կրթական, մշակութային նշանավոր կենտրոնը:
Գոշ գյուղի «Վերին թաղամասը» գտնվում է սողանքային գոտում: Գյուղապետի խոսքերով՝ 2012թ. սողանքային գոտում գտնվող 7 առանձնատան տերեր պետությունից տարբեր չափի դրամական փոխհատուցում են ստացել: Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ այժմ սողանքային գոտում գտնվող 7-8 առաձնատուն վթարային է:Դրանից մեծ մասն ունի վթարայնության 4-րդ աստիճան: Գյուղապետը չգիտեր, թե այդ տների համար պետական աջակցությունը ե՞րբ է տրամադրվելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. grrr says:

    ավելի լավ է քանդվի, քան թե ՛՛վերանորոգեն՛՛ Հաղարծինի նման ու բազմադարյան հուշարձանի պատերը ՛՛շիլիֆովկա՛՛ անեն՝ քերելով վրայի արձանագրությունները

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031