Քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
Այսուհետ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք անդամներ, թեև նորից կաշխատեն քաղաքապետարանում, բայց արդեն այլ պաշտոններում:
Վանաձորի քաղաքապետի համապատասխան որոշումներով սույն թվականի օգոստոսի 1-ից Վիկտոր Դարբինյանն ազատվել է աշխատակազմի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնից, Ազատ Իսպիրյանն ազատվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնից:
Ազատ Իսպիրյանը նշանակվել է աշխատակազմի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնում:
Հայկ Դավթյանն ազատվել է աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետի պաշտոնից:
Էռնեստ Գևորգյանը նշանակվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնում:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հրամաններով, իրենց դիմումների համաձայն, սույն թվականի օգոստոսի 1-ից ՝ Էռնեստ Գևորգյանն ազատվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Հայկ Դավթյանը նշանակվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
«Իրենց դիմումների հիման վրա են ազատվել, տեղի են ունեցել փոփոխություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը:
Այս պահի դրությամբ աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետի պաշտոնում
ոչ ոք նշանակված չէ:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ