Հայաստանի և Թուրքիայի սահմանի մոտ հինգշաբթի թուրք հովվին սպանելու համար Թուրքիան մեղադրել է Հայաստանին` արարքը կոչելով «անհամարժեք ուժի» կիրառում: Հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցի:
Կարսի նահանգապետ Էյուփ Թեյեփը մեղադրել է Երևանին հովվի նկատմամբ «անհամարժեք ուժ» գործադրելու համար, հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը, որի հաղորդմամբ, Թեյեփը նաև ասել է, թե նման դեպքեր նախկինում էլ են եղել:
35-ամյա Մուստաֆա Ուլքեր անունով հովիվը հուլիսի 31-ին հատել էր հայ-թուրքական սահմանը Կարսի Աքյաքա գյուղի մոտից: Այդ շրջակայքը հսկում են ոչ թե հայ, այլ ռուս սահմանապահները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ