Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպան. «Տխուր է, որ մինչեւ հիմա մեծաթիվ մարդիկ ժամանակավոր կացարաններում են ապրում» (ֆոտոշարք)

Օգոստոս 01,2013 16:50

Balasanyan_germany-4 Balasanyan_germany-3 Balasanyan_germany-2 Balasanyan_germanyԱյսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Դեսպանը նախ եղավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, որտեղ խոսեցին Գյումրու խնդիրներից` գործազրկության, անօթևանության թեմաներից: Լսելով բնակարանային խնդիրների մասին` դեսպանը ցավակցական տոնով ասաց. «Իհարկե, բավական տխուր է, որ երկրաշարժից 25 տարի հետո ոչ քիչ քանակությամբ, այլ մեծաթիվ մարդիկ բնակվում են ժամանակավոր կացարաններում»: Այնուհետ պարոն Մորելը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պլանավորում քաղաքապետարանը 4000 անօթևանի խնդիրների լուծման համար: Սամվել Բալասանյանը դեսպանի այս հարցի վրա մի լավ գովերգեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանին` թվարկելով, թե նրա նախաձեռնությամբ քանի բնակարան է կառուցվել Գյումրիում և քանիսն է նախատեսվում կառուցել: 

Այնուհետ քաղաքապետը պատճառաբանեց, որ բնակարանների թիվը չի բավարարում այն պատճառով, որ աճող ընտանիքներ կան, նաև մարդիկ, ովքեր գյուղերից եկել, Գյումրիում տնակներ են դրել և ապրում են: Դիվանագետը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞վ է ապրում քաղաքը: Գյումրու քաղաքապետն ասաց, որ նախկինում թեթև արդյունաբերության կենտրոն համարվող քաղաքն այսօր երկամուտներ է ստանում միայն ծառայություններից, նա տեղեկացրեց, որ քաղաքի 60 տոկոսից ավելին գործազուրկներ են: Քաղաքապետը ինչ-որ տեղ ակնարկելով դեսպանին` նշեց, որ Գյումրիում արդեն իսկ ներդրողներ են գալիս, հետաքրքրվում, սակայն առայժմ միայն մեր հայրենակիցներն են: Սամվել Բալասանյանը դեսպանին ավանդույթի համաձայն նվիրեց Գյումրվա մուշուրբան` կլկան բաժակը, Գյումրու մասին գրված գիրքը:Դեսպանը քաղաքապետի մոտից շտապեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Նեմեցի աչքին թոզ են փչում, որ հետո էլ վիզը ծռած փող խնդրեն, հետագայում իրենց ջեբը դնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031