Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի դրական կողմերի մասին, ներկայացնելով Հայաստանի համար դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը եւ պատասխանելով հարցին՝ Դուք կամ որեւէ պաշտոնյա ծանո՞թ է արդյոք այդ համաձայնագրին, ընթերցե՞լ եք այն ամբողջությամբ, Մինասյանը նշեց. «Ոչ: Ոչ մի երկրում այն չի հրապարակվել»: Նա նաեւ ասաց, որ ինքն էլ ծանոթ չէ այդ համաձայնագրի բովանդակությանը, բայց վստահեցրեց`«Ստորագրողները ծանոթ են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ