Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Երևանյան ամառ»՝ անակնկալներով լի ծրագիրը

Օգոստոս 01,2013 16:26

«Երևանյան ամառ» մեկնարկել է։ Առաջին միջոցառումները Կենդանաբանական այգում էին։ Օգոստոսի մեկին այգու մուտքը և մանկական ատրակցիոնները երեխաների համար անվճար էին։ 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ»  մեկամսյա ծրագրով մարզամշակութային միջոցառումներ, համերգային փոքրիկ ծրագրեր են անցկացվելու Երևանի զբոսայգիներում, այգիներում, հրապարակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում։
«Օգոստոսը արձակուրդների ամիս է, շատերն են մեկնում քաղաքից դուրս կամ արտերկիր։ «Երևանյան ամառ»  ծրագրով մենք փորձում ենք հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր ամառային այս օրերը Երևանում են անցկացնում, փորձում ենք նրանց առօրյան հետաքրքիր դարձնել։ Միջոցառումների մի մասի՝ հատկապես փողոցներում նախատեսված միջոցառումների մասին նախապես չենք տեղեկացնելու, որպեսզի երևանցիների, ինչու ոչ, նաև քաղաքի հյուրերի համար անակնկալ լինեն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Երևանյան ամառ» ծրագրում ներգրավված են նաև թանգարաններ, մասնավորապես, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ցուցասրահը։ Այս թանգարանների մուտքը լինելու է անվճար, սակայն հատուկ թողարկված տոմսակներով, որոնք բաժանվելու են Երևանի մարդաշատ վայրերում, սրճարաններում։ Արամ Սուքիասյանի խոսքով` տպագրվել են շատ մեծ քանակության տոմսակներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031