Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսոլոգ. «Սեռական հարաբերություն ունեցեք որքան ցանկություն ունեք, երբ ուզում եք, որտեղ ուզում եք» (Տեսանյութ)

Օգոստոս 01,2013 16:00

Ծխելն ու ալկոհոլը շատ վատ են ազդում տղամարդու սերմի որակի վրա:

Ամուսնացած զույգը, եթե ապրում է համատեղ կյանքով, նորմալ, կանոնավոր սեռական հարաբերություն է ունենում, եւ երեք տարվա ընթացքում կինը չի հղիանում, ապա համարվում է, որ նրանց մոտ անպտղություն կա:
Այսօր «Ելակետ» ակումբում hոգեթերապեւտ-սեքսոլոգ Մարատ Զաքարյանը զույգերին խորհուրդ տվեց այդ ժամանակահատվածից անմիջապես հետո դիմել բժշկի, իսկ այն զույգերին, որոնց տարիքը 35 կամ բարձր 1` առաջարկեց կես տարուց ավելի չսպասել, քանի որ այդ տարիքում վերարտադրողական ֆունկցիաները գնալով նվազում են. «Անպտղությունը դարի ամենամեծ խնդիրներից մեկն է: 35-40 տարեկանում ամուսնացել են, պետք է կես տարի հետո զույգերը գնան ստուգվեն: Անպտղության պատճառ կարող է լինել տղամարդու սերմի որակական եւ քանակական փոփոխությունը, միզասեռական ուղիների բորբոքումները, փակ ուղիները, հորմոնալ համակարգի խանգարումները»:
Բժիշկ Զաքարյանը նոր ամուսնացած զույգերին, որոնք ուզում են երեխա ունենալ, խորհուրդ տվեց շաբաթը երեքից հինգ օր զբաղվել սեռական կյանքով, մնացած օրերը թողնել, որպեսզի տղամարդու սերմը հասունանա, որպեսզի ի վիճակի լինի բեղմնավորել: Բժկի խորհուրդը զույգերին` տեսանյութում:
Մանկաբարձ-գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքերով, տղամարդիկ արտագնա աշխատանքից վերադառնալիս ոչ միայն գումար այլ նաեւ տարբեր սեռավարակներ ու սեռական խնդիրներ են բերում: Կանանց անպտղության 22 պատճառ կա, որոնցից հիմնականները արգանդի փողերի անցանելիության խանգարումներ են, գենետիկ խնդիրները, ինֆեկցիոն պատճառները, որոնք իջեցնում են կնոջ պտղաբերությունը եւ այլն: Ըստ բժիշկ Գրիգորյանի՝ ամուսնացած զույգերը 1 տարի չհղիանալու դեպքում պետք է դիմեն բժշկի, իսկ եթե աղջիկը գիտի, որ մինչ ամուսնությունը առողջական խնդիրներ է ունեցել, ապա, այդպիսի զույգերը, բժշկի կարծիքով, նույնիսկ մեկ տարի չպետք է սպասեն եւ վեց ամիս հետո դիմեն բժշկի:
35-ից բարձր տարիքի կանայք կես տարի չհղիանալու դեպքում պետք է ստուգվեն, անկախ նրանից` ունեցե՞լ են խնդիրներ մինչ ամուսնությունը, թե՞ ոչ: Տիկին Գրիգորյանի խոսքերով՝ իրեն անպտղության խնդիրներով դիմած կանայք, հաճախ պնդում են, որ նորմալ, կանոնավոր դաշտան են ունենում, բայց բժշկուհին, վստահեցնում է, որ նորմալ դաշտանը դեռեւս հիմք չէ, որ վերարտադրողականությունը լիարժեք կապահովվի. «Կնոջ պտղաբերությունն ավելի շուտ է նվազում, քան նրա դաշտանային ֆունկցիան է»:
Մարատ Զաքարյանի խոսքերով՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ անպտղության մեղքը միայն կնոջ վրա են բարդել, ներկայումս անպտղության 40 %-ի դեպքում պատճառները տղամարդկանց մոտ են հայտնաբարվում:
Ըստ մասնագետների՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը դավաճանությունն է, հետո`անպտղությունը:
Բժիշկը նաեւ ասաց, որ շատ հաճախ իրենից տղամարդիկ խորհուրդ են հարցնում՝ ինչքա՞ն ունենան սեռական հարաբերություն. «Ինչքան ցանկություն ունեք՝ այնքան էլ ունեցեք, որտեղ ուզում եք, երբ ուզում եք»,-պատասխանում է մասնագետը:
Բժիշկ Զաքարյանը նաեւ գտնում է, որ ԶԱԳՍ-ին կից «կաբինետներ» պետք է լինեն, որտեղ զույգերը ի սկզբանե կստուգվեն եւ ինչ խնդիրներ էլ, որ ունեն` նախապես կիմանան ու ավելի շուտ կսկսեն բուժվել: Մասնագետները հստակ ցուցանիշ չնշեցին, թե անպտղությունը որքան տոկոս է կազմում Հայաստանում, բայց մանկաբարձ-գինեկոլոգը հայտնեց, որ վերարտադրման ցուցանիշը մեր երկրում ցածր է` պետք է լինի 2 երեխա ընտանիքում, մինչդեռ 1,3 է բաժին հասնում ամեն ընտանիքին:
Ամուսնալուծությունների պատճառների հիմնական մասը դավաճանություններն են, նոր հետո՝ սոցիալական, ֆինանսական, անպտղության գործոնները:
Մարատ Զաքարյանը նկատեց, որ ծխելն ու ալկոհոլը շատ վատ են ազդում տղամարդու սերմի որակի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031