Այսօր` 12:30-ի շրջակայքում Երեւանի քաղաքապետարանի մոտից Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը դեռ ազատ չի արձակվել: Ա. Կիվիրյանը այսօր մասնակցում էր քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիային:
«Ավելի քան 10 ոստիկաններ, խախտելով իմ իրավունքները, բռնի կերպով, բռնություն գործադրելով իմ նկատմամբ, ինձ առեւանգել են եւ ապօրինաբար բերել են ոստիկանություն: Չբացատրելով որեւէ իրավունքներ եւ չնշելով, թե ինչ պատճառով են կատարում այդ գործողությունները: Այն պարագայում, երբ իմ կողմից չի կատարվել օրենքի խախտում, չեմ կատարել հանցանք կամ զանցանք: Ոստիկանների բոլոր գործողությունները կրում են ապօրինի բնույթ: Կատարվածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վրա»,- Aravot.am-ին ասաց Ա. Կիվիրյանը:
Նրա խոսքերով, իրեն ոստիկանները առեւանգել են, պատճառել մարմնական վնասվածքներ. «Մարմնիս տարբեր հատվածներում կապտուկներ եւ քերծվածքներ են հասցրել»:
Ա. Կիվիրյանի խոսքերով, ինքը հրաժարվել է ոստիկանությունում ստորագրել որեւէ փաստաթղթի տակ եւ դեռ տեղյակ չէ, երբ իրեն ազատ կարձակեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ