Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանը տեղայնացնում էին կարաոկեներով. Տիգրան Զարգարյան

Օգոստոս 01,2013 15:19

Նախատեսվում է Էրեբունի Երևանի 2795-ամյակին նվիրված 3D ծրագիր
Ամռանը գրադարանային եւ թանգարանային կյանքն ավելի պասիվանում է, հիմնական այցելուները դառնում են զբոսաշրջիկները: Թեմա, որին այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադարձան ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Երեւան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գեւորգ Օրբելյանը:
«Թանգարաններն ամառվա սեզոնին ակնկալում են ավելի շատ այցելուներ, որոնց թվում մեծ է զբոսաշրջիկների թիվը: Երեւանի պատմության թանգարանի օրինակով կարող եմ ասել, որ հունիս, հուլիս ամիսներին մենք ունեցել ենք մոտավորապես 1500 այցելու»,- փաստեց Գեւորգ Օրբելյանը:
Այս շրջանում այցելուների թիվը նվազում է, քանի որ ուսանողական եւ աշակերտական խմբերը գտնվում են արձակուրդային շրջանում: Սակայն, ինչպես բանախոսն է հայտնում, իրենք իրենց կողմից կազմակերպում են բազմաթիվ կրթական միջոցառումներ, ստեղծում յուրատեսակ հանգիստ այցելուների համար: Որպես այդպիսին նշվեց «Ճանաչիր Երեւանը» խաղը, որը ինտերակտիվ է` խաչբառներ են լուծում, Երեւանին վերաբերվող հարցերի պատասխանում:
Երեւան քաղաքի պատմության թանգարանը համագործակցում է նաեւ Սփյուռքի նախարարության հետ` «Արի Տուն» ծրագրի շրջանակներում, եւ ունեցել է շուրջ 500 այցելու:
Հատկապես օգոստոս ամիսը համարվում է ամենապասիվ շրջանը, այդ իսկ պատճառով մտադիր են ավելի ակտիվ լինել եւ ներկայացնել մի քանի ծրագիր:
«Ապագա ծրագրերից է Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված 3D տարբերակով Հին Երեւանի մարկետի մոդելավորումը, որի շնորհանդեսը կլինի հոկտեմբերին` Էրեբունի Երեւանի տոնին»,-ասաց Գեւորգ Օրբելյանը:
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն էլ ցավում է, որ մարդիկ ազգային գրադարանը տեղայնացնում էին կարաոկեներով, այլ ոչ որպես գրատպության կենտրոն. «Այժմ գրադարանի թամանյանական մասնաշենքի մուտքը Տերյան փողոցի կողմից է, եւ մարդիկ այն չեն տեղայնացնի կարաոկեներով»:Խոսելով կատարված աշխատանքներից` գրադարանի տնօրենը հայտնեց, որ աստիճանաբար թվայնացնում են բոլոր գրքերը, վերանորոգել են թամանյանական մասնաշենքը, սակայն ունեն անվտանգության հետ կապված մի քանի խնդիր, որն այժմ լուծման փուլում է:
«Հիմա օգոստոս ամիսն է, բնակչության մեծ մասը հանգստի է մեկնել, հատկապես երիտասարդությունը: Այն, որ ասում են` երիտասարդները չեն կարդում, այդպես չէ: Ունենում ենք հազարից ավելի ընթերցող, այժմ` մոտավոր երեք հարյուր»,- նշեց Տիգրան Զարգարյանը:
Այնուամենայնիվ, բանախոսները փաստում են, որ վերջին տարիներին աճ է նկատվում` չնայած ոչ այդքան ակնառու:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031